ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2 ապրիլի 2004 - 19:04 AMT  13:18 GMT
Ադրբեջանի քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլու կարծիքով` ընտրությունների ժամանակ Վրաստանում ադրբեջանցիների նկատմամբ անհրաժեշտ ուշադրություն չի ցուցաբերվել:

ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԻՐ ՀՈՒՆԳԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ

2 ապրիլի 2004 - 19:01 AMT  13:18 GMT
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել Հունգարիայի իր պաշտոնակից Բարնաբաս Լենկովիչին, որում վստահություն է հայտնում, որ փետրվարի 19-ին Բուդապեշտում դաժան սպանության վերաբերյալ գործը կգտնվի նրա հատուկ ուշադրության կենտրոնում:

ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

26 մարտի 2004 - 04:00 AMT  13:18 GMT
Հայկական զորամիավորումը շարունակում է խաղարարար առաքելություն իրականացնել Կոսովոյում, որտեղ վերջին շրջանում իրադրությունը խիստ սրվել է: Հունական գումարտակի կազմում գործող հայ զինվորականների ջոկատը Հարավսլավիայում է ընդամենը մեկուկես ամիս, սակայն արդեն հասցրել է մասնակցել կայունության ապահովմանն ուղղված կարեւոր գործողություններին: Հայտնի իրադարձություններից հետո գումարտակում իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացում: Սակայն, հաշվի առնելով հայ խաղարարարների դեռեւս անբավարար փորձը, որոշվել է նրանց չուղարկել առավել դժվար վայրեր: Հայկական գումարտակը բավականին հեռու է տեղակայված է սերբերի եւ կոսովյան ալբանացիների անմիջական բախումների վայրերից:
---