4.04.2004-ի համար տեղեկատվություն չկա:
1

ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎ

3 ապրիլի 2004 - 19:43 AMT  12:37 GMT
Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված համաժողովին կմասնակցեն ամերիկյան սենատորներ Միչ ՄաքՔոնելը եւ Պոլ Սարբանեսը:

ԴՈՒԲԱՅՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅ-ԱՐԱԲԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

3 ապրիլի 2004 - 19:42 AMT  12:37 GMT
Միջոցառման հիմնական նպատակը ներդրումների ներգրավումն է եւ Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացումը:

ԳԼԵՆԴԵԼԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ (ԱՄՆ) ՀՈՒՆՎԱՐԻ 6-Ը ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՆԳՍՏՅԱՆ` ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

3 ապրիլի 2004 - 19:40 AMT  12:37 GMT
Այժմ` ապրիլի 24-ի հերթն է, երբ ամբողջ աշխարհի հայերը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի, սգում են 1915 թվականի ցեղասպանության ժամանակ զոհված իրենց հայրենակիցների մահը:

ԱՄՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏԻ ՆՌԱՆՑ ՈՒԺԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ

3 ապրիլի 2004 - 19:37 AMT  12:37 GMT
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը հերքել է այդ հավասարության մասին որեւիցե համաձայնության գոյությունը:

ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

26 մարտի 2004 - 04:00 AMT  12:37 GMT
Հայկական զորամիավորումը շարունակում է խաղարարար առաքելություն իրականացնել Կոսովոյում, որտեղ վերջին շրջանում իրադրությունը խիստ սրվել է: Հունական գումարտակի կազմում գործող հայ զինվորականների ջոկատը Հարավսլավիայում է ընդամենը մեկուկես ամիս, սակայն արդեն հասցրել է մասնակցել կայունության ապահովմանն ուղղված կարեւոր գործողություններին: Հայտնի իրադարձություններից հետո գումարտակում իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացում: Սակայն, հաշվի առնելով հայ խաղարարարների դեռեւս անբավարար փորձը, որոշվել է նրանց չուղարկել առավել դժվար վայրեր: Հայկական գումարտակը բավականին հեռու է տեղակայված է սերբերի եւ կոսովյան ալբանացիների անմիջական բախումների վայրերից:
1
---