ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՆԱԼ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻՆ

19 ապրիլի 2004 - 18:23 AMT  22:14 GMT
Քննարկման փուլում են այդ նախագծին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Սիրիայի եւ Ուկրաինայի հայտերը:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՎՐԱՑԱԿԱՆ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐԿՆԵԼՈՒ ՓՈՐՁԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ

19 ապրիլի 2004 - 17:50 AMT  22:14 GMT
Հայաստանի ղեկավարը համոզված է, որ հանրապետությանը հարկավոր է ուժեղ նախագահական իշխանություն եւ խորհրդարանական ընդդիմություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐ ԿԱՐԾԻՔԸ, ԵԹԵ ՆԱ ՉՓԱԿԻ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ՉԽՈՉԸՆԴՈՏԻ ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

19 ապրիլի 2004 - 17:43 AMT  22:14 GMT
Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, «նախագահը կանի այն, ինչ պարտավոր է ըստ Սահմանադրության` ապահովել իշխանության օրգանների նորմալ գործունեությունը»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ԵՐԿԻՐ

16 ապրիլի 2004 - 05:00 AMT  22:14 GMT
Իլհամ Ալիեւի` Թուրքիա այցի ընթացքում հնչած հայտարարությունները հանգստացրին ադրբեջանցիներին, որոնք անհանգստացած էին հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարների մասին լուրերից: Սակայն Հայաստանի շրջափակման թեման դուրս չբերվեց օրակարգից: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշն օրերս հայտարարել է, որ Վաշինգտոնրը պնդելու է սահմանի անհապաղ բացմանը եւ Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհի վերաշահարկմանը: Միաժամանակ, առավել արդիական է դառնում նաեւ հարավային ուղղությամբ շրջափակման վերացման հարցը: Խոսքը Նախիջեւանի տարածքով Հայաստանը Իրանին միացնող երկաթգծի շահագործման մասին է: Այս հարցը վերջերս քննարկվել է Ռուսաստանի եւ Իրանի երկաթուղայինների հանդիպման ժամանակ:
---