22.04.2004-ի համար տեղեկատվություն չկա:
1

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22 ապրիլի 2004 - 00:14 AMT  19:25 GMT
ՀՀ էներգետիկայի նախարարի խոսքերով` գազամուղի շինարարության վերաբերյալ հիմնական պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս` Իրանի գազի եւ նավթի նախարարի Երեւան կատարելիք այցի ընթացքում:

ՁԱԽՈՂՎԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ` ԽԱՆԳԱՐԵԼ ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ

21 ապրիլի 2004 - 23:48 AMT  19:25 GMT
Նախօրեին Թեհրանում բախումներ են տեղի ունեցել Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժման ակտիվիստների եւ տեղի հայերի միջեւ:

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ

21 ապրիլի 2004 - 22:53 AMT  19:25 GMT
Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչությունը մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրել Բաքվում «ապաստան» որոնող երկու հայերին:

ԿԱՆԽՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ «ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ» ՄԱՍԻՆ

21 ապրիլի 2004 - 21:04 AMT  19:25 GMT
Թմրադեղերի միջազգային շրջանառության ռազմավարական վերահսկողության վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամնետի 2003 թվականի զեկույցը չի պարունակում Լեռնային Ղարաբաղում եւ նրա կողմից վերահսկվող տարածքներում թմրադեղերի աճեցման եւ տարածման մասին Ադրբեջանի կողմից առաջադրվող տեղեկությունները:

ԱՅՍՕՐ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՎԵԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

21 ապրիլի 2004 - 20:35 AMT  19:25 GMT
Թուրքիայի դեսպանը դիմել է կանադացի խորհրդարանականներին ուղերձով` չճանաչել հայոց ցեղասպանությունը, քանզի, նրա խոսքերով` դա կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-կանադական հարաբերությունների վրա:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՍԿԱՆԴԱԼ Է ԲՌՆԿՎԵԼ ՄԻԼԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ ՏԵՍԱԾ ՀԱՅ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇՈՒՐՋ

21 ապրիլի 2004 - 19:11 AMT  19:25 GMT
Իտալիայում թուրքական ավիաընկերություններից մեկի ներկայացուցչության պատրաստած տուրիստական քարտեզում Թուրքիայի հյուսիս-արեւելյան շրջանները նշված էին որպես «Հայաստան», իսկ հարավ-արեւելյանը` որպես «Քրդստան»:

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՌԵԼ Է ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻՆ ԲԱՔՎԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

21 ապրիլի 2004 - 18:28 AMT  19:25 GMT
Ֆերենց Կոնտրան հայտարարել է, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ չկա ձերբակալվածների էքստրադիցիայի վերաբերյալ պայմանագիր:

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

21 ապրիլի 2004 - 18:26 AMT  19:25 GMT
Ջոն Օրդուեյը հանդիպումներ է անցկացրել «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ:

ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄԸ

21 ապրիլի 2004 - 18:22 AMT  19:25 GMT
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հայտարարել է Կոնգրեսի կողմից հայ-ամերիկյան մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների մասին օրինագծի ընդունման եւ Հայաստանի նկատմամբ Ջեքսոն-Վենիկի ուղղման վերացման աջակցության մասին:

ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎԵՑ` ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՇՏԵՑՆԵԼՈՎ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻՆ

20 ապրիլի 2004 - 05:00 AMT  19:25 GMT
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ 2001թ.-ի հունիսին ստեղծված հայ-թուրքական հաշտեցման Հանձնաժողովը հայտարարեց իր լուծարման մասին: Հանձնաժողովի անդամների ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ արդեն հասել են գլխավոր նպատակին` «հասնել երկու ժողովրդների միջեւ լայնածավալ կապերի հաստատմանը»,- նշված է փաստաթղթում:
1
---