1

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ

19 մայիսի 2004 - 23:34 AMT  01:55 GMT
«Սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի եւ իշխանությունների ներկայացուցիչներին հրապարակային վիրավորանք հասցնելու համար» ձերբակալված «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Սուրեն Սուրենյանցը մտադիր է վաղվանից անժամկետ հացադուլ հայտարարել:

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

19 մայիսի 2004 - 23:12 AMT  01:55 GMT
ԱՄՆ Պետդեպարտամենտի Ռուսաստանի գծով բաժնի ղեկավար Ջոն Էվանսին Երեւանում դեսպանի պաշտոնում նշանակելը վկայում է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության բարձրացման մասին, կարծում է Վահան Հովհաննիսյանը:

ԱՅՍ ՏԱՐԻ ՎԶԵԲ-Ի ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱԶՄԻ 10-12 ՄԼՆ ԵՎՐՈ

19 մայիսի 2004 - 22:40 AMT  01:55 GMT
ՎԶԵԲ-ի նախագահ Ժան Լեմյերը նշել է, որ ներդրումների հիմնական մասը կուղղվի հայկական մի շարք ձեռնարկությունների բաժնետոմսերի ձեռքբերմանը, իսկ մնացած միջոցները կտրամադրվեն վարկերի ձեւով:

ՎԶԵԲ-Ը, ՀԲ-Ն ԵՎ USAID ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼ` ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19 մայիսի 2004 - 22:29 AMT  01:55 GMT
ՎԶԵԲ-ի նախագահ Ժան Լեմյերի խոսքերով, խոսքը գնում է փոքր ՀԷԿ-երի, ինչպես նաեւ հողմային եւ արեւային էլեկտրակայանների շինարարության մասին:

ՀԱՅՏՆԻ ՆԿԱՐԻՉ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ԱՃՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

19 մայիսի 2004 - 22:08 AMT  01:55 GMT
Մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ից Հայաստան կբերվի արդի արվեստի հայտնի նկարիչ` Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյանի) աճյունը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿԸ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ

19 մայիսի 2004 - 21:41 AMT  01:55 GMT
«Կենտրոնական Ասիա եւ Կովկաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուրադ Էսենովըի կարծիքով, Ադրբեջանը ներկա իրավիճակում չի համարձակվի պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՐԲԱՐՈՍԱԲԱՐ ԱՎԵՐՎԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

19 մայիսի 2004 - 18:30 AMT  01:55 GMT
ԼՂՀ Հուշարձանների պահպանման վարչության պետ Սլավա Սարգսյանի խոսքերով, 1988-91 թվականներին Շուշիում (մինչ ազատագրումը) ադրբեջանցիները երեք անգամ հրկիզել են 19-րդ դարի հայկական եկեղացական ճարտարապետության գլուխգործոց` Փրկիչ Քրիստոսի Ղազանչեցոց վանքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

19 մայիսի 2004 - 17:56 AMT  01:55 GMT
Վարդան Օսկանյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կիպրոս:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

19 մայիսի 2004 - 17:55 AMT  01:55 GMT
Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ:

ՊՐԱՀԱ, ՎԱՐՇԱՎԱ. ՍՏՐԱՍԲՈՒՐԳ...

12 մայիսի 2004 - 05:00 AMT  01:55 GMT
Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի միության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի շրջանակներում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլդար Մամեդյարովի երկրորդ հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն առայժմ հայտնի չեն: Սակայն հանդիպման օրակարգն արդեն իսկ սուր քննարկում է առաջացրել Երեւանում եւ Բաքվում:
1
---