Քաղաքականություն. ՊՐԱՀԱ, ՎԱՐՇԱՎԱ. ՍՏՐԱՍԲՈՒՐԳ...Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը կարող է առավել նշանակալից լինել: 12 մայիսի 2004 Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի միության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի շրջանակներում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլդար Մամեդյարովի երկրորդ հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն առայժմ հայտնի չեն: Սակայն հանդիպման օրակարգն արդեն իսկ սուր քննարկում է առաջացրել Երեւանում եւ Բաքվում: ![]() |