1

ՄԱԿ-Ը ԻՐԱՎԱՑԻՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԲԱՔՈՒ ՓԱԽԱԾ ԵՐԿՈՒ ՀԱՅԵՐԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ

3 հունիսի 2004 - 00:27 AMT  04:41 GMT
Սվետլանա Գաննուշկինայի կարծիքով, փախածների պահանջները չէին համապատասխանում ՄԱԿ-ի 1951 թվականի Փախստականի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ կոնվենցիային, քանի որ այդ մարդկանց նկատմամբ Հայաստանում չի կիրառվել էթնիկ խտրականություն:

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

2 հունիսի 2004 - 23:59 AMT  04:41 GMT
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում ընդունվել է արձանագրություն, որի կետերից մեկով նախատեսվում է առաջարկել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կառավարություններին եռակողմ պայմանագիր ստորագրել` Աբխազիայի երկաթուղային միջանցքի խնդիրը լուծելու համար:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ANS» ՀԵՌՈՒՍԱՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-Ի ԾՐԱԳՐԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

2 հունիսի 2004 - 23:18 AMT  04:41 GMT
«ANS»-ը մեղադրում է «Բի-բի-սի»-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կանխակալ լուսաբանման մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 հունիսի 2004 - 22:59 AMT  04:41 GMT
Խորհրդը կհամակարգի Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի իրականացման աշխատանքները, կհետեւի երկրի միջազգային պարտավորություններից բխող միջոցառումների իրականացմանը:

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿԱՐԵԼԻ Է ՓԱԿԵԼ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ

2 հունիսի 2004 - 22:49 AMT  04:41 GMT
Ալեքսիս Լոեբերի կարծիքով, այդ ժամանակ Հայաստանը արդեն կարող է ապահովված լինել էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներով:

ՇՎԵԴԻԱՅԻ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

2 հունիսի 2004 - 22:12 AMT  04:41 GMT
Մայիսի 27-30 Եվրամիության մայրաքաղաք Բրյուսել էր այցելել Շվեդիայի հայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչների խումբը:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵՐՔԵԼ ԵՆ ՀԱԷԿ-Ի ՀԱՄԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԸ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ

2 հունիսի 2004 - 21:50 AMT  04:41 GMT
Հայատոմհսկողության պետը անհիմն է համարում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսիս Լոեբերի պնդումներն այն մասին, որ միջուկային վառելիքի առաքումը Հայաստան ռուսական տրանսպորտային ինքնաթիռների միջոցով «համարժեք է թռչող ատոմային ռումբի»:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼ «ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՌԱՆՑ ՆՐԱՆՑ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

2 հունիսի 2004 - 21:09 AMT  04:41 GMT
Արկադի Ղուկասյանի խոսքերով, Ադրբեջանը ստիպված կլինի բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղի հետ, «քանի որ այլ ճանապարհ չկա»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

2 հունիսի 2004 - 20:54 AMT  04:41 GMT
Ակնկալվում է, որ ելույթից հետո Ռոբերտ Քոչարյանը կպատասխանի ԵԽԽՎ պատգամավորների հարցերին:

ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

25 մայիսի 2004 - 05:00 AMT  04:41 GMT
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
1
---