12

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԸ» ՊԱԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ

15 հունիսի 2004 - 23:32 AMT  10:08 GMT
«Երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում կբացվի նաեւ երէեւեկությունը Հայաստան, եւ այդ տարածաշրջանում բոլորովին այլ կերպ կձեւավորվեն տնտեսական կապերը»,- ասել է «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության առաջին փոխնախագահ Յակունինը:

ԹՈՒՐՔԻԱՆ ԽՍՏԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

15 հունիսի 2004 - 23:09 AMT  10:08 GMT
Թուրքիան այսօր հայտարարել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի խստացման մասին` ի պատասխան ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի կողմից հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԸՆՁԵՌՆՎԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

15 հունիսի 2004 - 23:03 AMT  10:08 GMT
Եվրամիության անդամ 25 երկրների արտաքին գործերի նախարարներն երեկ Լյուքսեմբուրգում որոշում են ընդունել «Դրացիության եվրոպական քաղաքականությունը» տարածել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇՆԱՆԸ

15 հունիսի 2004 - 22:46 AMT  10:08 GMT
Սանկտ Պետերբուրգում ընթացող 8-րդ Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Բորիս Գռիզլովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ:

ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ «ՎՈԼԳԱԲՈՒՌՄԱՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

15 հունիսի 2004 - 20:58 AMT  10:08 GMT
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի «Վոլգաբուռմաշ» ընկերության նախագահ Անդրեյ Իշչուկին, որը Երեւանում է գտնվում «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնման գործարքի նախապատրաստական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿՐԿԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՎ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԲԱՔՈՒ

15 հունիսի 2004 - 20:35 AMT  10:08 GMT
Ադրբեջանը պատրաստ է Բաքվում ընդունել հայ զինվորականների պատվիրակությանը ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ

15 հունիսի 2004 - 19:28 AMT  10:08 GMT
Արկադի Ղուկասյանը եւ Անրի Ժակոլենը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հետ կապված հարցեր:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ

15 հունիսի 2004 - 19:26 AMT  10:08 GMT
Աբդուլահ Գյուլի խոսքերով` ժամանակն է, որպեսզի գտնվի այդ հակամարտության խաղաղ կարգավորման բանալին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐՈՎ

15 հունիսի 2004 - 19:12 AMT  10:08 GMT
«Արդարություն» դաշինքի առաջնորդի խոսքերով` հանրապետությունում օրինականության վերականգնման համար պայքարի գործընթացը կարող է բաղկացած լինել մի քանի փուլից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

15 հունիսի 2004 - 19:08 AMT  10:08 GMT
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հունիսի 14-ին հանդիպել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնակատար անձանց:
12
---