1

ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՊՈՂ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

19 հունիսի 2004 - 00:08 AMT  00:35 GMT
Ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածի վերանորոգումը կֆինանսավորվի Համաշխարհային բանկի վարկի հաշվին:

ՀԱՊԿ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

18 հունիսի 2004 - 23:49 AMT  00:35 GMT
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հանգիստ է վերաբերվում իր անդամների համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ, հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աստանայում:

ԵՄ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿՆԵԿԱՅԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ «ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՎՐՈՊԱ. ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

18 հունիսի 2004 - 23:29 AMT  00:35 GMT
Եվրոպական Միության «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւաններ» նախաձեռնությանը Հայաստանի (Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ) անդամակցելու կապակցությամբ հուլիսի 8-ին Երեւան կժամանի ԵՄ հանձնակատար Յանոշ Պատոշնիկը:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԿՐԵՏ ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԲԵՐԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

18 հունիսի 2004 - 23:01 AMT  00:35 GMT
Վարդան Օսկանյանի խոսքերով` ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովում իր կողմից գլխավորած պատվիրակության մասնակցության ծրագրում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլի հետ հանդիպում դեռեւս չի նախատեսվում:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

18 հունիսի 2004 - 22:32 AMT  00:35 GMT
Հեյկի Թալվիթիեն Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նոր նախաձեռնությանը վերաբերող հարցեր:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՇԱՀԵՐՈՎ ԵՎ ԱՌՈՂՋ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

18 հունիսի 2004 - 18:42 AMT  00:35 GMT
Հայաստանի նախագահը ելույթ ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող «Եվրասիական ինտեգրում. ժամանակակից զարգացման միտումը եւ գլոբալիզացիայի մարտահրավերները» միջազգային համաժողովում:

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

18 հունիսի 2004 - 18:19 AMT  00:35 GMT
Հունիսի 17-ին Երեւան է ժամանել ԱՀՀ տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանը, որը բանակցություններ կանցկացնի Հայաստանի ղեկավարության հետ` անվտանգության եւ տնտեսության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ:

ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՔՈՒ ԿՄԵԿՆԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐ

18 հունիսի 2004 - 18:17 AMT  00:35 GMT
Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, հունիսի 21-ին հայ զինվորականները մտադիր են Ադրբեջան մուտքի թույլտվություն ստանալ Թբիլիսում այդ երկրի դեսպանությունում:

ԱԲԽԱԶԻԱՅԻ, ՕՍԵԹԻԱՅԻ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԻՋԵՒ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐՆ ԱՆՏԵՂԻ ԵՆ

25 մայիսի 2004 - 05:00 AMT  00:35 GMT
Բաքվում հրապարակվող «Էխո» թերթը սադրիչ տեղեկություն է տարածել այն մասին, թե Ստեփանակերտում ընդդիմությունը ցույցեր է անում` պահանջելով վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ: Համաձայն հաղորդագրության, նման ցույցերից մեկի ժամանակ ԼՂՀ-ի դրոշի հետ մեկտեղ ցուցարարները բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը: Այս զառանցանքային հայտարարությունը չի հաստատել եւ ոչ մի այլ աղբյուր: Ստեփանակերտի մեր գործընկերները հայտնում են, որ Ղարաբաղում ոչ մի ցույց չի եղել: Լիովին ակնհայտ է, որ մենք գործ ունենք հերթական կեղծիքի հետ:
1
---