Քաղաքականություն. ՊՐԱՀԱՅԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ ՆՈՐ ՓՈՒԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐՀայաստանի արտաքին գործերի նախարարը զգուշավոր լավատեսություն է ցուցաբերում 22 հունիսի 2004 Պրահայում սկսվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդատվության հերթական փուլը: Ինչպես եւ նախորդ երկու հանդիպումները, այնպես էլ այս մեկն անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջամտությամբ: Վարդան Օսկանյանը եւ Էլդար Մամեդյարովը հուսով են, որ Չեխիայի մայրաքաղաքում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել բարձրագույն մակարդակով բանակցություններ վարելու համար: |