12

ՆԱՏՕ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՊԱՇՏՈՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 հունիսի 2004 - 23:05 AMT  10:07 GMT
Այսօր Ստամբուլում բացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներն որոշել են «կենտրոնացնել ուշադրությունը գործընկերների վրա, որոնք գտնվում են Կովկասի եւ ԿԵնտրոնական Ասիայի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններում»:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

28 հունիսի 2004 - 22:40 AMT  10:07 GMT
Ակնկալվում ենՀեյկի Տալվիտիեի հանդիպումները Շուշիում եւ Լաչինում բնակվող Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հետ:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱՍՏՂ ՇԵՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

28 հունիսի 2004 - 22:09 AMT  10:07 GMT
Վերջերս հյուրախաղերով Մոսկվա այցելած հռչակավոր ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Շերը (ծնունդով Շերիլին Սարգսյան) հունիսի 22-ին մասնակցել է իր պատվին հայկական համայնքի կողմից «Արարատ-Հայաթ» հյուրանոցում կազմակերպված ընդունելությանը:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28 հունիսի 2004 - 21:48 AMT  10:07 GMT
Հայ-մոսկովյան առեւտրա-ֆինանսական ընկերություն (ՀՄԸ) հիմնելու մասին Հայաստանի կառավարության եւ Մոսկվայի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնագրի շնորհիվ Ռուսաստանի մայրաքաղաքում կսկսվի նոր հյուրանոցի շինարարություն, որը շահագործման կհնաձնվի 2007 թվականին:

ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ, ՈՐՏԵՂ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

28 հունիսի 2004 - 21:30 AMT  10:07 GMT
Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները, հաղորդում են թուրքական աղբյուրները:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՅՈԹ ՀԱՅ ՍՊԱՆԵՐ

28 հունիսի 2004 - 19:44 AMT  10:07 GMT
Մինչեւ հուլիսի 10-ը զորավարժությունների կազմակերպիչներին կներկայացվի հայ սպաների ցուցակը, որոնք մասնակցելու են զորավարժություններին:

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

28 հունիսի 2004 - 19:19 AMT  10:07 GMT
Նախատեսվում է նաեւ Հեյկի Թալվիթիեի այցը Լեռնային Ղարաբաղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

28 հունիսի 2004 - 19:15 AMT  10:07 GMT
Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի հրավերով հունիսի 29-ին Սոֆիա կմեկնի Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

«ԱՐԱՐԱՏ» ԼՈԳՈՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՐԿՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

28 հունիսի 2004 - 18:56 AMT  10:07 GMT
Այդ առնչությամբ Երեւանի կոնյակի գործարանը եւ Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը պայմանագիր են կնքել «Brandy Bridge» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին:

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵՆ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕԳՏԻՆ

28 հունիսի 2004 - 18:32 AMT  10:07 GMT
Ներկայացուցիչների պալատի արտաքին օժանդակության ենթակոմիտեի կողմից հավանության արժանացած օրինագծի համաձայն, 2005 թ. այդ երկրներից յուրաքանչյուրը կստանա 5-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն:
12
---