ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՑՈՂՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ

1 հուլիսի 2004 - 18:13 AMT  23:34 GMT
Վթարի հետեւանքով զոհվել է օդաչուն` Վրաստանի քաղաքացի Դավիթ Կախինաձեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ

1 հուլիսի 2004 - 18:12 AMT  23:34 GMT
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է դիվանագիտական կազմը ԱՄՆ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ եւ համոզվածություն է հայտնել, որ ձեւավորված սերտ կապերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հետագայում եւս հաջողությամբ կզարգանան:

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՈՀ Է ԷՐԴԱԳՈՆԻՑ

30 հունիսի 2004 - 05:00 AMT  23:34 GMT
«Թուրքական իշխանության դիրքորոշման մեջ ակնհայտ փոփոխություններ կան: Անկարան ցանկություն է հայտնել նորմալացնել երկկողմ հարաբերությունները»,- Ստամբուլից վերադառնալուց հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նախարարի նշած առաջընթացը նկատելի է նաեւ թուրք առաջնորդների հրապարակային ելույթներից: Չնայած Ռոբերտ Քոչարյանի դեմարշի, որ հրաժարվե էր մասնակցել Թուրքիայի տարածքում ընթացող գագաթաժողովի աշխատանքներին, Ռեջեբ Էրդագոնը գագաթաժողովի ընթացքում իրեն բավականաչափ զուսպ էր պահում Հայաստանին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Պաշտոնական Երեւանին հասցեագրված ազդակներն ընդունված են:
---