12

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՄԲ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

8 հուլիսի 2004 - 23:43 AMT  15:49 GMT
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, կոնֆլիկտային իրավիճակը Վրաստանում սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի եւ մասնավորապես, Հայաստանի համար:

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

8 հուլիսի 2004 - 23:31 AMT  15:49 GMT
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մշակել է Հայաստանի էներգետիկ հատվածի զարգացման ծրագիր մինչեւ 2020 թվական:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՄՇԱԿԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

8 հուլիսի 2004 - 23:03 AMT  15:49 GMT
Այդ մասին այսօր հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յանեշ Պոտոչնիկը Երեւանում արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼ ՔԱՂԱՔՈՒՄ

8 հուլիսի 2004 - 22:17 AMT  15:49 GMT
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին մասնակցել է Ռուսաստանի Նիժնի Տագիլ քաղաքում «Սպառազինության ռուսական ցուցահանդեսի» բացմանը:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՄԵՋ

8 հուլիսի 2004 - 21:54 AMT  15:49 GMT
Ադրբեջանի երկաթուղային վարչության մի խումնբ աշխատակիցներ եւ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության անդամները երեկ «լուրջ մեղադրանքներ» են ներկայացրել երկրի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի եւ եկաթուղու ղեկավարության հասցեին:

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

8 հուլիսի 2004 - 21:53 AMT  15:49 GMT
Ավստրիայի նախագահ Թոմաս Կլեստիլի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շյուսսելին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈՒՀԵՐԸ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ

8 հուլիսի 2004 - 20:08 AMT  15:49 GMT
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի 6 բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները Ստամբուլում համաձայնագիր են կնքել Ակադեմիական համագործակցության Կովկասյան կոնսորցիումի ստեղծման մասին:

ՇՎԱՐՑԵՆԵԳԵՐԸ ՀԻԼԴԱ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԻՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ

8 հուլիսի 2004 - 19:54 AMT  15:49 GMT
Ամերիկայի հայկական համագումարի ակտիվիստ Հ.Գալստյանը նախկին նահանգապետ Փիթ Ուիլսոնի պաշտոնավարության ժամանակ եղել է նահանգային կառավարության փոխքարտուղար:

ԱՇՆԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԿՀԱՎԱՔՎԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ

8 հուլիսի 2004 - 19:23 AMT  15:49 GMT
Քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ հայ մշակույթի պահպանումը եւ հարաբերությունների զարգացումը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ:

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԴԻՄՈՒՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ԻՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

8 հուլիսի 2004 - 18:35 AMT  15:49 GMT
Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը` մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե հայկական ընդդիմության վերջին ելույթները ճնշվել էին «Մոսկվայի լուռ հավանությամբ»:
12
---