1

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՆ ԿՈՐԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

29 հուլիսի 2004 - 23:09 AMT  09:00 GMT
Եվրամիության ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի զինված ուժերի սպա Ֆիրուզ Գասիմովին, որը 2003 թվականի օգոստոսից մասնակցում էր դասընթացների Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՄԵԿ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ 12 ՄԱՐԴ

29 հուլիսի 2004 - 22:28 AMT  09:00 GMT
Կենտրոնական պողոտաներից մեկում աղբահան մեքենան բախվել է մարդատար մեքենայի հետ, որից հետո մխրճվել է երթուղային տաքսիի մեջ:

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՔԵՐԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՉԻ ՀԵՏԵՎԻ ԻՐ ՆԱԽՈՐԴՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ

29 հուլիսի 2004 - 22:08 AMT  09:00 GMT
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Ջոն Քերին խոստացել է ընթացիկ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում պաշտոնապես ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱՆՑՆԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆԸ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

29 հուլիսի 2004 - 21:27 AMT  09:00 GMT
ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ողջունել է այդ առաջարկը եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում ԵԱՀԿ-ն կմիջնորդի նման հանդիպում անցկացնելու համար:

ՎՐԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՆՑՆՈՒՄ Է ԶՈՒԳԱՀԵՌ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ

29 հուլիսի 2004 - 19:16 AMT  09:00 GMT
Ինչպես հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի` այս շաբաթ Թբիլիսիում կայացած նիստում:

ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍՏԱՆՁՆԵԼ ԹՈՒՆԻՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՕԴԱԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

29 հուլիսի 2004 - 19:07 AMT  09:00 GMT
Արգենտինահայ ավիամագնատ Էդուարդո Էռնեկյանը մասնակցում է Թունիսի գլխավոր օդակայանի համար հայտարարված մրցույթին:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՐԸ

29 հուլիսի 2004 - 18:51 AMT  09:00 GMT
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը եւ Գերմանիայի դաշնային խորհրդի Եվրամիության հարցերով հանձնաժողովի նախագահ Մաթիաս Վիսմանը հայտարարել են, որ Թուրքիան «դեռեւս շատ անելիք ունի» սկսված բարեփոխումների իրագործման մեջ:

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐԸ

29 հուլիսի 2004 - 18:28 AMT  09:00 GMT
Եվրոպայի Խորհրդի կտտանքների դեմ կոմիտեն հրապարակել է առաջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ

29 հուլիսի 2004 - 18:27 AMT  09:00 GMT
Հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ:

«ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՏԱՐԱՆԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵԳԵՆԴԸ ՄՇԱԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

27 հուլիսի 2004 - 05:00 AMT  09:00 GMT
Ապաստան գտնելու նպատակով Ադրբեջան մեկնած Հայաստանի քաղաքացի Իսպիր Ղազարյանն այժմ գտնվում է Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում: Նրա ապագան անհասկանալի է: Ադրբեջանական ԶԼՄ-ները Ղազարյանի այցը շարունակում են օգտագործել որպես հակահայկական քարոզարշավի լարվածության միջոց:
1
---