Քաղաքականություն. ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՄԵԿՆԵՆ ԲԱՔՈՒԻլհամ Ալիեւը հայտարարում է, որ ամենեւին էլ դեմ չէ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը Բաքվում ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառմանը: 10 նոյեմբերի 2004 Ադրբեջանի քաղաքական ուժերը միանշանակ չեն ընդունել նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որով նա կոչ է արել հայրենակիցներին հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելու են Բաքվում ՆԱՏՕ-ի կազմակերպած «Վարդագույն ճանապարհ» սեմինարին: Մասնավորապես, «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» առաջնորդները հայտարարել են, որ չնայած իշխանության որոշմանը, ամեն ինչ կանեն, որպեսզի արգելեն հայերի մուտքը Բաքու: ![]() |