Քաղաքականություն. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹԵՀՐԱՆԻ ԶԻՋՈՒՄԸԻրանը համաձայնել է սառեցնել ուրանի հարստացման աշխատանքները: 17 նոյեմբերի 2004 Հաստատվեց տվյալներն այն մասին, որ Իրանն ընդունել է միջուկային ծրագրի սահմանա փակման վերաբերյալ Եվրամիության առաջարկը: Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները Եվրամիության նախաձեռնության փոխարեն: Եվրոպական միությունը Թեհրանին խոստացել է էներգետիկ կարիքների համար միջուկային վառելիք տրամադրել, եթե Թեհրանը երաշխքիներ տա, որ միջուկային տեխնոլոգիաները չի օգտագործելու ռազմական նպատակներով: Իրանական կողմի զգալի զիջումը թույլ է տալիս հուսալ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ առկա լարվածության թուլացումը: Երեւանը միայն ողջունում է ձեռք բերված համաձայնությունը, քանի որ Հայաստանը շահագրգռված է հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ: |