1

ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ

14 հունվարի 2005 - 21:34 AMT  22:01 GMT
Նոր փոխարտգործնախարար է դարձել Գեղամ Ղարիբջանյանը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ ԵՆ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏԸ

14 հունվարի 2005 - 21:23 AMT  22:01 GMT
Հեղինակը նաեւ հիշեցնում է «Դաշնակցություն» կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ «հայկական հասարակությունում աճում է հակառուսաստանյան տրամադրություն եւ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ»

ԱՐԴԵՆ 30 ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

14 հունվարի 2005 - 20:24 AMT  22:01 GMT
Հայաստանի քաղաքացիները` ԼՂՀ Շահումյանի եւ Ադրբեջանի Խանլարի շրջանների փախստականները, դիմել են Եվրոպական դատարան Բաքվից կոնտրիբուցիա ստանալու առնչությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՈՒ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ

14 հունվարի 2005 - 19:53 AMT  22:01 GMT
Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների բնակեցման փաստերի հայտնաբերման միջազգային առաքելությունը Բաքու կժամանի հունվարի 28-ին

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ

14 հունվարի 2005 - 18:19 AMT  22:01 GMT
Հունվարի 25-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովի դահլիճներից մեկում կկայանա նախաձեռնող խմբի անդամների մամլո ասուլիսը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ՕԳՆՈ՞ՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

12 հունվարի 2005 - 04:00 AMT  22:01 GMT
Թբիլիսիում կայացավ ռուս-վրացա-հայկական-ադրբեջանական կոնսորցիումի ստեղծման հարցի շուրջ խորհրդակցությունների առաջին փուլը: Կոնսորցիումը պետք է զբաղվի Աբխազիայի տարածքով անցնող Տրանսկովկասյան երկաթուղային ճանապարհի վերականգնման հարցերով: Չնայած այս հարցի վերաբերյալ դեռեւս ոչ մի կոնկրետ որոշում չի ընդունվել, ակնհայտ է, որ գործը մեռյալ կետից շարժվել է առաջ: Ադրբեջանում շատերին է անհանգստացրել աբխազական ճանապարհի հնարավոր շահագործման մասին տեղեկությունը: Բաքվի մամուլը զայրացած է, որ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները մասնակցում են նախագծի շահագործման վերաբերյալ բանակցություններին, որոնք հսկայական նշանակություն ունեն Հայաստանի համար:
1
---