ԱՄՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՓԱՍՏԸ»

2 մարտի 2005 - 19:38 AMT  17:51 GMT
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր ամենամյա հաշվետվությունում հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի տարածքները Մերձավոր Արեւելքից եւ այլ վայրերից վերաբնակիչներով բնակեցման մասին»

ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ «ԽՈՋԱԼՈՒԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻՆ

2 մարտի 2005 - 19:29 AMT  17:51 GMT
Կանադայի ադրբեջանցիները աջակցություն են խնդրել երկրի գերմանական,ֆրանսիական եւ հրեական համայնքներից «Խոջալուի ցեղասպանության» հարցը Օտտավայի պաշտոնական շրջանակներում քննարկելու առնչությամբ

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԾԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

2 մարտի 2005 - 19:17 AMT  17:51 GMT
Այսօր Հայաստանում ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրանքի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակման մասին օրենքը»

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

26 փետրվարի 2005 - 04:00 AMT  17:51 GMT
Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգայդելին մտադիր է հասնել տեղական ինքնակառավարման ստորին մարմինների լուծարմանը: Կառավարության ղեկավարը կարծում է, որ գյուղական եւ ավանների համայնքները, որոնք Վրաստանում անվանվում են «Սակրեբուլո», պետք է վերացնել եւ պահպանել միայն շրջանային խորհուրդները: Այս նախաձեռնության մասին Նոգայդելին հայտնել է խորհրդարանի նիստի ժամանակ` ներկայացնելով կառավարության առաջիկա գործունեությունը: Գործադիր իշխանության ղեկավարի մտադրությունը զայրույթ է առաջացրել խորհրդարանական ընդդիմության, տեղական ինքնակառավարման մարմինների Ասոցիացիայի եւ երկրի ազգային համայնքների մոտ: Նոր վարչապետի գաղափարներն անհանգստացնում են նաեւ վրացահայերին
---