Քաղաքականություն. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ»Բաքվի իշխանավորները փոորձում են հայկական հատուկ ծառայություներին մեղադրել ընդդիմադիր լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության մեջ: 13 ապրիլի 2005 Բաքվում տեղի է ունեցել ցույց, որում պահանջվում էր օբյեկտիվորեն հետաքննել «Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության հանգամանքները: Հայտնի լրագրողի հանդեպ իրականացրած ահաբեկչական գործողությունը աստիճանաբար քաղաքական երանգ է ստանում: Դրան նպաստում է այն, որ շուտով Ադրբեջանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Ստեղծված իրադրությունում Բաքվի իշխանությունները չկարողացան ավելի խելացի բան հնարել, քան Հուսեյնովի սպանության մեջ հայերին եւ Հայաստանին մեղադրելը: ![]() |