ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄՈՍԿԱՎՅՈՒՄ

3 մայիսի 2005 - 07:08 AMT  09:55 GMT
Ադրբեջանի նախագահը «անհնար է» գտնում իր մասնակցությունը մի միջոցառման, որին մասնակցելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանը

ԿԿԱՅԱՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՌԵՋԵՊ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2 մայիսի 2005 - 05:00 AMT  09:55 GMT
Սենսացիոն կարելի է անվանել Անկարայում տպագրվող «Զաման» թերթի տարածած հաղորդագրությունը: Հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին` թերթի մեկնաբանը հավաստում է, որ առաջիկայում Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը հնարավոր է հանդես գա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու առաջարկով: Նման հանդիպումը, եթե այն իսկապես տեղի ունենա, աննախադեպ կլինի: Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները նախկինում միջազգային տարբեր քննարկումներին մակերեսային կապեր ունեցել են, սակայն պատմության մեջ դեռեւս երբեք նրանց երկխոսության առարկան չի դարձել երկու ազգերի միջեւ ծագած քաղաքական խնդիրների կարգավորման հարցը:
---