
6 մայիսի 2005 - 05:00 AMT

11:03 GMT
Թեհրանում Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչները ստորագրել են Կազվին-Ռեշտ-Աստանա երկաթգծի շինարարության մասին վերջնական համաձայնագիրը, որը Բաքվի միջով ուղիղ երկաթգծային հաղորդակցություն կապահովի Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ: Հիշեցնենք, որ 600 միլիոն դոլար գնահատվող այս նախագիծը հղի է Հայաստանի մեկուսացմամբ, քանի որ մեր երկրին դուրս է հանում տրանսպորտային գլոբալ շղթայից: