Քաղաքականություն. Ադրբեջանցի քաղաքագետները աջակցություն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների նկատմամբՄիջնորդների գաղափարը քաղաքագետներին լրիվ ընդունելի է թվում 2 օգոստոսի 2006 Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջանային այցի նախօրեին ադրբեջանցի քաղաքագետների եւ հասարակական գործիչների մի խումբ հանդես եկավ հայտարարությամբ, որում աջակցություն է հայտնվում միջնորդների կողմից առաջարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագրի նախագծի նկատմամբ: Միջնորդներին «պաշտպանող» փաստաթղթի հեղինակները ձգտում են համոզել հայրենակիցներին, որ միջնորդների նախաձեռնության էությունը համապատասխանում է ադրբեջանցիների ակնկալիքներին: |