Վլադիմիր Զախարով. Այսօր շատ բարդ իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասի երկրներում ՆԱՏՕ-ի առաջխաղացման հարցում15 դեկտեմբերի 2006 ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի ստորագրումը եւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ գործողությունների ծրագրի մեկնարկը աստիճանաբար բերում են տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղմանը: Միջազգային հանրության հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամաբ գնալով աճում է, չնայած չկարգավորված խնդիրների առկայությանը: Թե ինչպիսին է երեւում տարածաշրջանի ապագան Մոսկվայից, PanARMENIAN.Net-ին ներկայացնում է ՄՄՀՊԻ Կովկասյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Զախարովը: Մանվել Սարգսյան. Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկը չի հետաքրքրվում հարեւաններով14 դեկտեմբերի 2006 Հարավային Կովկասի տարածաշրջանում ուժերի դասավորության մեջ ենթադրվող փոփոխությունները եւ լավատեսական հայտարարությունները` մինչեւ 2006 թվականի ավարտը ղարաբաղայան հակամարտությունը կարգավորելու հնարավորության մասին, բացահայտեցին նոր ուղղություններ եւ ուժերի ուղղվածության բաշխում: Տարածաշրջանում կարեւոր դեր սկսեցին կատարել արտաքին գործոնները եւ, առաջին հերթին, ԱՄՆ եւ եվրոպական կառույցների ուժեղացումը եւ Ռուսաստանի նահանջը իշխող դիրքերից: Ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ի համար մեկնաբանում է «Կովկաս» կենտրոնի վերլուծաբան Մանվել Սարգսյանը: |