Քաղաքականություն.

Պատերազմը Իրանի դեմ քիչ հավանական է, բայց հնարավո՞ր

Ենթադրվող ռազմական գործողությունն Իրանի դեմ հղի է ամենաանկանխատեսելի եւ բավականին վտանգավոր հետեւանքներով տարածաշրջանի եւ Մեծ Մերձավոր արեւելքի համար

22 փետրվարի 2007
Միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետը ավարտվեց, նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այն, ինչպես եւ սպասվում էր, չընդունեց: Ավելին, այն չի ընդունում նաեւ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, ում խոսքը Իրանի համար որոշիչ է: Արդյոք կհամարձակվի ԱՄՆ-ը, Իրաքում «ժողովրդավարության հաստատման», անկեղծ ասած, տապալումից հետո, եւս մեկ նախապես դատապարտված պատերազմի. ահա թե ինչումն է հարցը: Մեծ հաշվով, նախագահ Բուշը կորցնելու ոչինչ չունի. նրա վարկանիշը աներեւակայելի անկում է ապրել:
 
---