Քաղաքականություն.

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Բաքվում որեւէ նոր բան չասաց, կրկնեց Երեւանում ասվածը

Բաքուն կարծես խոստացել է այլեւս հայտագիր չուղարկել, Ռուսաստանը խոստացել է աջակցել, որպեսզի Ադրբեջանին չշրջանցեն էներգակիրների հարցում

22 մայիսի 2007
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը որեւէ նոր բան չի ասել Բաքու իր այցելության ժամանակ: Փաստորեն նա կրկնեց այն, ինչ մի քանի շաբաթ առաջ ասել էր Երեւանում: «Ղարաբաղի հարցով Ռուսաստանի սկզբունքյաին դիրքորոշումն անփոփոխ է մնում, կարգավորման վերջնական բանաձեւի ընտրման պատասխանատվությունն ընկած է հայերի եւ ադրբեջանցիների վրա, Մոսկվան, փոխզիջումային պայմանավորվածության դեպքում, պատրաստ է կարգավորման երաշխավորի դերում հանդես գալ»,- այս ամենը բազմաթիվ անգամներ է ասվել եւ, երեւի, նորից կկրկնվի:
 
---