Քաղաքականություն. Բաքվում վախենում են ցանկացած ընտրություններից ԼՂՀ-ումԻնչ էլ չհայտարարեն կամ չասեն միջազգային կազմակերպությունները, ընտրությունները ԼՂՀ-ում միեւ նույն է կկայանան եւ, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ եւ ժողովրդավարական 17 հուլիսի 2007 ԼՂՀ հերթական նախագահական ընտրությունները, նշանակված հուլիսի 19-ին, նորից դարձել են ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների գլխավոր թեման: Ճիշտ է, ոչ միայն ադրբեջանցի: Եվրոպացի տարբեր կարգի պաշտոնյաները շտապում են դրանք անվավեր հայտարարել եւ, որ ամենագլխավորն է, նրանց կարծիքով, «դրանք բացասաբար կազդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա»: ![]() |