Քաղաքականություն.

Թուրքիան մնում է իսլամական պետություն, չնայած Աթաթուրքի պատգամներին

Ինչպես էլ փոխվի պետության կառավարությունն ու ղեկավարը, առաջվա պես մնում են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու եւ աշխարհում իր տեղը գիտակցելու հարցերը

11 սեպտեմբերի 2007
Որոշ ժամանակով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը բարելավվել է. ընտրվել է 11-րդ նախագահը, հաստատվել է կառավարության կազմը, առջեւում հանրաքվեն է նոր սահմանադրության հարցով, որը, ինչպես ենթադրվում է, վերջ կդնի քեմալականների 80-ամյա կառավարմանը: Նախագծի որոշ կետեր արդեն քննարվում են Թուրքիայի քաղաքական շրջանակներում: Մասնավորապես, նոր հիմնական օրենքը ուղղված է լինելու զինվորականների ազդեցության հետագա սահմանափակմանը քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրավական որոշումների գործընթացում:
 
---