Քաղաքականություն.

Թուրքիան անուշադրության մատնեց իր «ռազմավարական գործընկերոջ եւ դաշնակցի» կարծիքը

Փաստորեն, Հյուսիսային Իրաքում գոյություն ունի Քրդստան պետություն, իսկ Իրաքի քրդերը մեծ ազդեցություն են ունենում Թուրքիայի քրդերի վրա: Իսկ դա շատ լուրջ գործոն է Թուրքիայի համար

18 հոկտեմբերի 2007
Չնայած Ջորջ Բուշի կոչերին, թուրքական բանակը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել քուրդ գրոհայինների դեմ Իրաքի հետ հյուսիսային սահմանին: Մոտ 40-հազարանոց բանակը գործողություն է անցկացնում Շիրնակ, Խակյարի եւ Սիիրտ շրջանների «եռանկյունում»: Հոկտեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարությանը լիազորություններ տրամադրելու հարցում` մեկ տարի ժամկետով Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ անցկացնելու համար: Ճիշտ է, վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ խորհրդարանի որոշումը չի նշանակում, որ նրանք անմիջապես կսկսվեն, սակայն հերթական պատերազմը քրդերի դեմ այնուամենայնիվ, սկսվեց:
 
---