
10 նոյեմբերի 2007 - 18:52 AMT

17:11 GMT
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը մեկ անգամ եւս հաստատեց, որ եվրոպական պաշտոնյաների մտածելակերպում քաղաքական կամ անձնական շահերը գերակշռում են այն արժեքները, որոնք նրանք պետք է պաշտպանեն ի պաշտոնե: Մենք արդեն ընտելացել ենք նրան, որ Դեւիսն իր հայտարարություններում եթե ոչ ակնհայտորեն ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրում, ապա ջանում է որքան հնարավոր է քիչ «նեղացնել» Բաքվին: Այդպես եղավ եւ այս անգամ: Եվրոպացի պաշտոնյան թույլ տվեց իրեն շեշտադրումներ անել, որոնք արժանի չեն ոչ իրեն, ոչ ԵՄ-ին: