Քաղաքականություն.

ԱՊՀ-ի այսօրվա հակամարտությունների ողջ մեղքն ընկնում է ԽՍՀՄ ղեկավարության վրա

Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետությունների աջակցությանն ուղղված միջոցները Թբիլիսին գնահատում է որպես երկու վրացական շրջանների զավթման փորձ

17 ապրիլի 2008
ՌԴ կառավարությանը Վլադիմիր Պուտինի գրեթե սենսացիոն հանձնարարությունը` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետություններում բնակվող ռուսաստանցի քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ մշակելու մասին, եղավ ՌԴ յուրօրինակ պատասխանը Կոսովոյի խնդրին: Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հանձնարարություններն ուղղված են ՌԴ ղեկավարության հայտարարած ուղու իրագործմանը:
 
---