Քաղաքականություն. ԱՄՆ-ն նպաստում է Հայաստանի մեկուսացմանը, հավանություն տալով ՀՀ-ն շրջանցող միջտարածաշրջանային նախագծերինԼինելով 1920թ. իր գոյությունը դադարեցրած ԱԺՀ-ի իրավահաջորդը, ներկայիս Ադրբեջանն ոչ մի իրավունք չունի Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի հանդեպ, քանի որ այդ շրջանները ԱԺՀ-ի կազմում երբեք չեն եղել 19 ապրիլի 2008 ՆԱՏՕ-ում, Բալկաններում եւ Մերձավոր Արեւելքում ակնհայտ անհաջողություններից հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնամուխ է եղել ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Այդպես, առնվազն, կարելի է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի վերջին հայտարարությունը: «ԱՄՆ-ն շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գծով բանակցությունների ակտիվ մասնակիցը: ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, իսկ նրա ղեկավարությունը ճանաչված չէ միջազգային մակարդակով կամ ԱՄՆ-ի կողմից: ![]() |