
25 ապրիլի 2008 - 00:48 AMT

17:14 GMT
Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հանգում է հետեւյալին. ոչ մի ջարդ չի եղել, «պարզապես» եղել է տեղահանություն նման դեպքերում անխուսափելի մարդկային զոհերով: Իսկ անգամ եթե կոտորած եղել է, ապա դա պետք է ապացուցել, ինչի համար Անկարան արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջարկում է պատմաբանների հանձնախումբ ստեղծել օսմանյան արխիվների հետազոտության համար: Թուրքական կառավարությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ արխիվները բաց են ուսումնասիրության համար, իմանալով, սակայն, որ թուրքերը կարող էին ոչնչացնել արխիվների մի մասը, ինչի համար բավական ժամանակ կար` ավելի քան 90 տարի: