Քաան Սոյակ. Բաքուն երբեք Ղարաբաղի դեմ պատերազմ չի սկսի, իսկ եթե դա տեղի էլ ունենա, Թուրքիան օբյեկտիվ դիրքորոշում կորդեգրի 8 սեպտեմբերի 2008 Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի առաջին այցը Երեւան տարածաշրջանում որոշակի սենսացիա դարձավ: «Պինգ-պոնգի դիվանագիտությունը» կիրառող երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումը կարող է զգալի տեղաշարժերի բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, եւ, հետեւաբար, ողջ տարածաշրջանում: Իրադրության հնարավոր զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին ներկայացրեց Թուրք-հայկական գործարարների խորհրդի (TABC) համանախագահ Քաան Սոյակը: Էդուարդ Աբրահամյան. Հայաստանը կարող էր շատ ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանում 7 մայիսի 2008 Նոր նախագահների ընտրությունը Հայաստանում եւ Ռուսաստանում, առաջիկա նախագահական ընտրություններն Ադրբեջանում եւ, ամենակարեւորը, ակնկալվող փոփոխությունը Սպիտակ տանը, իրենց շտկումներն են մտցնում շատ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես դա արտահայտվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այն բանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կախված են նրա հարաբերությունները հարեւան երկրների եւ համաշխարհային տերությունների հետ: Իրավիճակի իր տեսլականով է PanARMENIAN.Net-ի հետ կիսվել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Հաբեթ Մադոյան. Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից12 փետրվարի 2008 Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը: ![]() Վենիամին Սմեխով. Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է 3 դեկտեմբերի 2007 Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը: |