Քաղաքականություն.

Նավթն է որոշում «մարտավարական դաշնակիցներին»

Լեռնային Ղարաբաղն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է կասպիական նավթի գերին, եւ հասկանալի չէ, թե ինչու ներկայիս ռուսական կառավարությունը պետք է իր շահերին դեմ գնա

9 հոկտեմբերի 2008
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հարցազրույցը կարծես թե ուշքի է բերել հայ հասարակության մնացած հատվածին, որը Ռուսաստանի միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման հույսեր էր փայփայում: Ավելին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հասկացրեց, որ առանց Թուրքիայի կարգավորումը գործնականորեն անհնար է: Տարածաշրջանում վերջին իրադարձությունների պայմաններում Լավրովի եզրակացությունները բոլորովին հասկանալի են. Ռուսաստանը, որքան էլ որ բարձրաստիճան դիվանագետը փորձում էր խորամանկել, ոչ թե պաշտպանում էր Հարավային Օսիայի քաղաքացիներին, այլ վերականգնում էր իր իշխանությունը Կովկասում:
 
---