Քաղաքականություն. Ժողովրդավարությունն Ադրբեջանում չի դիմանում նավթի ճնշմանըԱդրբեջանում կայացած քվեարկությունում Ալիեւի վեց մրցակիցները ընդամենը «նվագակցողներ էին», որ անհրաժեշտ էին ընտրություններն ընտրություն համարելու համար 16 հոկտեմբերի 2008 Նախագահական ընտրություններն Ադրբեջանում, որ արեւմտյան ԶԼՄ-ները դիպուկ անվանեցին հանրաքվե, բարեհաջող ավարտվեցին: Իլհամ Ալիեւը հավաքեց ձայների մոտ 90 տոկոսը, մրցակիցները ճանաչեցին իրենց պարտությունը եւ նույնիսկ շնորհավորեցին նորընտիր նախագահին: Ճիշտ է, Ի.Ալիեւը 2003-ին իշխանության եկավ ընտրությունների միջոցով, որ չէին համապատասխանում միջազգային չափանիշներին, այնուամենայնիվ օրինականացրեցին ընտանեկան դինաստիան, որի սկիզբը դրեց Հեյդար Ալիեւը` խորհրդային ղեկավար, որը կարողացավ իշխանական համակարգում մնալ ԽՍՀՄ փլուզումից հետո: Փաստորեն ադրբեջանցիներին ընտրության հնարավորություն չէին թողել, եթե այդպիսին ընդհանրապես կար: ![]() |