Քաղաքականություն. Եվրոպան ցանկանում է տնտեսության եւ ֆինանսների բնագավառում ձերբազատվել ԱՄՆ թելադրանքիցԱմեն ինչում մեղավոր է ԱՄՆ-ն` հենց այս մեղադրանքն է կանգնած Նիկոլյա Սարկոզիի եւ ռուսական նախագահ Դմիտրի Մեդվեդեւի բարձրագոչ հայտարարությունների հետեւում 21 հոկտեմբերի 2008 Գլոբալ ֆինանսական ճգնաժամի առջեւ նախկին դաշնակիցներն ավելի ու ավելի բարձր են հայտարարում խնդիրները ինքնուրույն լուծելու իրենց իրավունքի մասին, իսկ այդ խնդիրները ծագել էին հիփոթեքային վարկավորման ոլորտում ԱՄՆ ոչ հեռատեսական քաղաքականության հետեւանքով, ինչը հետագայում անդրադարձավ բանկային գործողությունների բոլոր մյուս ոլորտների վրա: Դեռեւս այս տարվա սկզբին ԱՄՆ խոշորագույն բանկերը սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ հիփոթեքային հատկացումները չեն վերադարձվում: Բայց նրանց ոչ ոք չլսեց, ինչն էլ դարձավ ճգնաժամի պատճառ: Եվրամիությունն անհապաղ որոշեց ի փրկություն ֆինանսական եւ բանկային կառույցի` համաշխարհային գագաթաժողով անցկացնել ընդլայնված G-8 ձեւաչափով` Հնդկաստանի, Չինաստանի, Բրազիլիայի եւ ՀԱՀ մասնակցությամբ: ![]() |