Քաղաքականություն. Օտար հուշարձանների, պատմության, լեզվի յուրացումը բնորոշ է քաղաքականապես թույլ զարգացած ժողովրդներինՎրաց ղեկավարությունը հետեւողական է միայն մեկ բանում` ՎՈՒԵ ձեռքերով հայկական եկեղեցիները յուրացնելու, հայկական հուշարձաններն ու գերեզմանները ավերելու հարցում 11 դեկտեմբերի 2008 Դեռ չէին հասցրել հանդարտվել Նորաշենի հետ կապված կրքերը, երբ Վրաստանը, իսկ ավելի ճիշտ Վրաց ուղղափառ եկեղեցին նորից սկսեց ջուր պղտորել: Դեկտեմբերի 11-ին Վրաստանի Քրիստոնյա-ժողովրդավարական շարժումը որոշեց ցույց անցկացնել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի, ցույցի մասնակիցները պահանջում էին ետ վերադարձնել Հայաստանում գտնվող վրացական վանք-եկեղեցիները: |