Ռաուլ դը Լուցենբերգեր. «Արեւելյան գործընկերությունը» կնպաստի համագործակցության զարգացմանը Հարավային Կովկասում18 փետրվարի 2009 Հայաստանը գնալով առավել վստահ է շարժվում եվրաինտեգրման ճանապարհով: «Արեւելյան գործընկերությունը» կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրոպական կառույցների հետ առավել սերտ համագործակցության համար: Անկայուն տարածաշրջանում գտնվող Հայաստանի համար նոր նախաձեռնությունը կարող է կայունության եւ անվտանգության որոշակի երաշխիք հանդիսանալ: Այդ ուղղությամբ զարգացման հեռնկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը: Հրանուշ Հակոբյան. Հայերը պետք է միավորվեն ոչ միայն վշտի պահին, այլեւ հզոր ու բարգավաճող Հայաստան կառուցելու համար17 դեկտեմբերի 2008 Հայաստանի Սփյուռքի նախարարության հաստատությունը շատ հույսեր է արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Շատերն են ողջունել այդ գերատեսչության ստեղծման գաղափարը, քանի որ դրա գործունեությունը ուղղված է լինելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Դրանից բացի, Նախարարությունը մտադրված է իրագործել հայրենադարձության` հայերին Հայրենիք վերադարձնելու ծրագիրը: Նախարարության ծրագրերի եւ առաջիկա աշխատանքների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաբեթ Մադոյան. Եվրամիության համար ավելի նախընտրելի է տարանցիկ կախվածության մեջ լինել Հայաստանից, քան Թուրքիայից12 փետրվարի 2008 Վերջին ժամանակներում տարածաշրջանային նախագծերի գաղափարը ավելի ու ավելի է հատքրքրում ինչպես քաղաքական գործիչներին, այնպես եւ ներդրողներին: Դրանում կարեւոր դեր է խաղում նաեւ տարանցիկ երկրների աշխարհագրական դիրքը, ինչպիսին Հայաստանն է: Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականության պատճառով Հայաստանը դուրս է մնում գլխավոր էներգետիկ նախագծերից: Սակայն նախադրյալներ կան Իրանի եւ Ռուսաստանի հետ համագործակցությունը բարելավելու համար: Իր մոտեցումը խնդրի նկատմամբ PanARMENIAN.Net-ին ներկայացրել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հաբեթ Մադոյանը: ![]() Վենիամին Սմեխով. Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է 3 դեկտեմբերի 2007 Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը: |