
31 մարտի 2009 - 20:51 AMT

17:57 GMT
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Թուրքիայում, որոնց հետ մեծ հույսեր էր կապում Արդարության ու զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) եւ նրա առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, չէինք ասի, թե պարտությամբ ավարտվեցին, սակայն գրանցվեց ոչ այն արդյունքը, որը ցանկանում էին իսլամիստները; Ընտրությունները երեւակեցին այն խնդիրները, որոնք ԱԶԿ-ն փորձում էր ուժով կամ դատարկ կարգախոսներով ու խոստումներով լուծել: Ընտրությունները նաեւ հաստատեցին, որ չնայած հետապնդումներին ու ձերբակալություններին, քեմալականներն եւ առաջին հերթին բանակը շարունակում են պահպանել իրենց դիրքերը թուրքական հասարակությունում: