«Փյունիկը» եւ «Ուլիսը» դուրս են եկել Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ

«Փյունիկը» եւ «Ուլիսը» դուրս են եկել Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ

8 ապրիլի 2009 - 11:51 AMT  08:48 GMT
Այսօր «Արարատը » կընդունի «Բանանցին», իսկ «Շիրակը» կխաղա «Միկայի» հետ
ԱՄՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը

ԱՄՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը

8 ապրիլի 2009 - 02:28 AMT  08:48 GMT
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Բարաք Օբամայի եւ Իլհամ Ալիեւի միջեւ

Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի դերը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում

7 ապրիլի 2009 - 23:45 AMT  08:48 GMT
Եվրոպա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն ավարտվել է լավատեսական նոտայով. նա այցելել է Այա-Սոֆիա, շփվել է Թուրքիայի կրոնական գործիչների եւ ուսանողների հետ: Սեփական հեղինակության պահպանման տեսանկյունից այցն ակնհայտորեն հաջողվել է: Ե'վ Եվրոպայում, ե'ւ Թուրքիայում Օբամային ընդունել են որպես ԱՄՆ նոր դեմքը, ով ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել Բուշ կրտսերի ժառանգությունից: Առայժմ դժվար է ասել, թե նրան դա որքանով է հաջողվել: Բայց ահա այն, որ ԱՄՆ նախագահն արտաքին քաղաքականության որոշ հարցերում շարունակում է «ամերիկյան ոճով» առաջնորդվել, անկասկած է:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

23 փետրվարի 2009 - 19:54 AMT  08:48 GMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

25 դեկտեմբերի 2008 - 19:56 AMT  08:48 GMT
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
---