Հայաստան և աշխարհ. Արդյո՞ք աշնանը կլինի «ֆուտբոլային դիվանագիտության» շարունակությունըՀայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ ապրիլի 22-ի համաձայնագիրը գրեթե նույն է, ինչ որ Մադրիդյան սկզբունքները` ներքին օգտագործման հերթական մեռած փաստաթղթեր: 8 օգոստոսի 2009 ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի դերում Մեթյու Բրայզայի հրաժեշտի այցը տարածաշրջան, ինչպես միշտ, եղել է փոքր-ինչ աղմկոտ, փոքր-ինչ անհամապատասխան, մի խոսքով, ոչ մի նոր բան, եթե հաշվի չառնենք Ադրբեջանին ԼՂՀ հինգ շրջանների, որոշ ժամանակ անց նաեւ մնացած երկուսի անհապաղ հանձնման առնչությամբ Պետքարտուղարության նոր «իմպերատիվը»: Պարզապես հետաքրքիր է, թե այս անգամ Պետքարտուղարությունից ով պետք է հերքի Բրայզայի ասածները: Քաղաքականություն. Հայ հասարակությունում մտահոգություն պատճառող անտարբերություն է հայտնվելՇաբաթվա հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփումը: 13 հունիսի 2009 Հայաստանում ավարտվող շաբաթվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը դարձավ Երեւանի ավագանիների խորհրդի աշխատանքը, ընդդիմության դանդաղընթաց բողոքի ցույցերը, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շուրջ փաստահավաք խմբի ցրումը, ՀՀ խորհրդարանում հարկային օրինագծի եւ «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի կողմից Հայաստանի ֆինանսավորման դադարեցման քքնարկումը: Մշակույթ. Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարները» եւ հայ-ճապոնական աբստրակցիոնիզմըՀունիսի 1-7-ը Հայաստանի մշակութային միջոցառումների ակնարկ 9 հունիսի 2009 Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի զբոսայգիներում եւ պուրակներում հասարակական գործիչները երեխաների մասնակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել: Երեխաները Հայաստանի դրոշի գույներով արհեստական ծառ են պատրաստել, երգել, պարել, նկարել ասֆալտին եւ դպրոցական սեղաններին, եւ այս ամենը բացի ավանդական խաղերից եւ երգերից: ![]() Հասարակություն. Հայաստանը նշում է Սուրբ ԶատիկըՀնում Զատկի խորհրդանիշներն էին համարվում հայկական խոհանոցի տիրուհին համարվող Ուտիս տատի ու Պաս պապի ծղոտե տիկնիկները 11 ապրիլի 2009 Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն: Տնտեսություն. Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկայինՄի շարք վերլուծաբանների գնահատմամբ, շուտով մի շարք մասնագետների, մասնավորապես, մարքեթինգի, PR եւ գրաֆիկական դիզայնի ոլորտում պահանջը զգալիորեն կկրճատվի 23 փետրվարի 2009 Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում: |