
4 սեպտեմբերի 2009 - 00:30 AMT

14:04 GMT
Հայաստանի բնակչության մեծամասնությունն իրականում չի պատկերացնում Թուրքիան, որի մասին վերջերս այդքան ազատ խոսում են բոլորը: Դժբախտաբար, հարեւան երկիրն ընկալվում է միայն երկու երանգով` սեւ ու սպիտակ, չնայած, որ հայերից շատերը բացի ամառային հանգստյան կենտրոններից ոչ մի տեղ չեն եղել: Ստամբուլը եւ Անկարան, հասկանալի է, հաշիվ չեն, դա այն Թուրքիան չէ, որի հետ մեզ ցանկանում են հաշտեցնել: