Երեւանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինու եւ պանրի 10-դ համտես-երեկոն

Երեւանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ հայկական գինու եւ պանրի 10-դ համտես-երեկոն

19 դեկտեմբերի 2009 - 11:16 AMT  05:43 GMT
Մարի Յովանովիչ. Համտես-երեկոն հնարավորություն է տալիս արտադրողներին ներկայացնել եւ գովազդել իրենց ապրանքը, իսկ մնացած մարդկանց բացահայտել իրենց համար այդ ապրանքները

Եգիպտոսն իսկապես կարող է դառնալ Մեծ Մերձավոր Արեւելքի առաջատար երկիրը

18 դեկտեմբերի 2009 - 22:03 AMT  05:43 GMT
Թուրքիան ակտիվացրել էր տարածաշրջանում ղեկավար դիրք գրավելու իր ջանքերը` օգտվելով Եգիպտոսի թուլությունից: Եգիպտական ընդդիմության կարծիքով, Թուրքիան եւ Իրանը օգտագործում են արաբական աշխարհի թուլությունը, որպեսզի իսլամի միջոցով գրավեն ողջ տարածաշրջանը: «Շաբաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Մուստաֆա Բաքրիի խոսքերով, Իրանն ուզում է, որ ամբողջ տարածաշրջանը դառնա շիայական, իսկ Թուրքիայի ցանկություններն ավելի առաջ են գնում: «Իրաքը վաղ թե ուշ Քրդստան է դառնալու, այնպես որ մենք պետք է հույսներս դնենք միայն արաբական միասնության վրա: Մենք նախագահ Նասերի ավանդներով ենք առաջնորդվում: Դրանք , առաջին հերթին, վերաբերում են պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Համալ Աբդել Նասերն ասում էր` այն ինչ ուժով է վերցված, պետք է վերադարձնել միայն ուժով», - ընդգծել է Բաքրին:

Լռությունը խաբուսիկ է, տարածաշրջանը սպասման մեջ է

2 հոկտեմբերի 2009 - 00:37 AMT  05:43 GMT
Տարածաշրջանը եւ ամբողջ աշխարհը քարացել է սպասման մեջ: Եվ թեպետ արդեն հայտարարվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իսկապես պատմական հանդիսացող արձանագրությունների ստորագրման ամսաթիվը, կողմերն իրենց չափազանց զգուշավոր են պահում: Չնայած նրան, որ ոչ մի ֆորս-մաժորային իրավիճակ չի սպասվում, սակայն Աստված պահպանում է նրան, ով իր մասին հոգ է տանում: Ճիշտ է, ֆորս-մաժորը կարող է սադրել Ադրբեջանը, ինչպես նա արդեն արեց Ղարաբաղի նկատմամբ սույն թվականնի մարտի 4-ին:

Open Music Fest եւ ազգային պարեր` 2009 թ.-ի ամռան վերջին շաբաթին

31 օգոստոսի 2009 - 21:51 AMT  05:43 GMT
Open Music Fest-ի շնորհիվ, որն անց է կացվում Երեւանում, Հայաստանի մշակութային կյանքում 2009-ի ամռան վերջին շաբաթում տիրող հարաբերական անդորրը զարդարվեց Աննա Մաիլյանի սոպրանոյով, Տաթեւիկ Բաղդասարյանի բարեհնչյուն ֆլեյտայի ձայնով` Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նվագակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարն է Արամ Կարաբեկյանը:

Որքա՞ն ժամանակ հետո հայ ինտերնետ օգտագործողներին հասանելի կլինեն ՏՏ համաշխարհային նվաճումների բարիքները

13 օգոստոսի 2009 - 23:05 AMT  05:43 GMT
Արդեն մեկ ամիս է, ողջ աշխարհում ինտերնետից օգտվողների եւ ՏՏ մասնագետների ուշադրության կենտրոնում է երեք իրադարձություն`մի կողմից Microsoft կորպորացիայի արտադրանք հանդիսացող Windows 7 նոր օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտը, մյուս կողմից` Google ընկերության արագագործ զննարկիչի (բրաուզերի) թողարկումն ու սեփական օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հայաստանը նշում է Սուրբ Զատիկը

11 ապրիլի 2009 - 21:39 AMT  05:43 GMT
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

23 փետրվարի 2009 - 19:54 AMT  05:43 GMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:
---