Պան Գի Մուն. ՄԱԿ-ն ուղղակիորեն ընդգրկված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ

4 փետրվարի 2010 - 13:14 AMT  02:30 GMT
«Այդ հարցը պետք է ուղղել ԵԱՀԿ-ին», - ասել է ՄԱԿ-ի պետքարտուղարը

Այսուհետ «Հայփոստը» կզբաղվի նաեւ ծանրոցների մաքսազերծմամբ

4 փետրվարի 2010 - 12:59 AMT  02:30 GMT
«Հայփոսթ» ՓԲԸ-ի շահույթը 2009թ. կազմել է 1,2 մլրդ դրամ

Վիկտոր Յանուկովիչ. ՎՈՒԱՄ-ի միջազգային միավորման գործունեությունն ակտուալ չէ

4 փետրվարի 2010 - 12:40 AMT  02:30 GMT
«Վերջին 5 տարում ես միայն խոսակցություններ եմ լսել այդ կառույցի մասին, սակայն կոնկրետ գործողություններ չեմ տեսել»,-ասել է Ռեգիոնների կուսակցության առաջնորդը

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կկազմակերպվեն արեւմտահայերենի դասընթացներ

4 փետրվարի 2010 - 12:29 AMT  02:30 GMT
Նարինե Թուխիկյան. Ես ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհի հայերը օտար լեզուների հետ մեկտեղ սովորեին նաեւ արեւմտահայերենը

Telcell վճարային համակարգի հանդեպ Հայաստանում հետաքրքրություն է դրսեւորել շուրջ 2000 մարդ

4 փետրվարի 2010 - 12:03 AMT  02:30 GMT
Հետաքրքրվել են եւս 200-ը, որոնք գրանցվել են համակարգում, սակայն վճարումներ չեն կատարել

4 շախմատիստներ կիսում են առաջին տեղը «Ջիբրալթար օփըն» մրցաշարում

4 փետրվարի 2010 - 11:43 AMT  02:30 GMT
«Ջիբրալթար օփըն» մրցաշարի 9-րդ տուրում Մովսիսյանը հաղթել է հույն Ստելիոս Հալկիասին

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր առաջին այցը կատարել է Մոսկվայի հայկական եկեղեցի

4 փետրվարի 2010 - 11:38 AMT  02:30 GMT
«Հայ ժողովրդի պատմության ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու ջանքերով է պահպանվել ազգային ինքնությունը», - ասել է դիվանագետը

Թուրքիան ընտրության առջեւ է թե՞ փակուղում

2 փետրվարի 2010 - 14:04 AMT  02:30 GMT
Հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, փակուղի են մտել եւ այստեղ իր դերակատարությունն ունեցավ նաեւ Ադրբեջանն իր տատանումներով` Թուրքիայից դեպի Իրանն ու հակառակը: Ազգային ինքնության բացակայությունն անդրադարձավ տարածաշրջանում թաթարների տեղի վրա` մի կողմից նրանք շիաներ են եւ կարծես պետք է հակված լինեն Իրանի կողմը, սակայն մյուս կողմից, նրանք իրենց թուրք են անվանում, նշանակում է նախապատվությունը տալիս են Թուրքիային:

Այս շաբաթ Հայաստան այցելեցին երեք երկրների` Իրանի, Վրաստանի ու Իտալիայի պատվիրակությունները

30 հունվարի 2010 - 14:14 AMT  02:30 GMT
Այս շաբաթ Հայաստան այցելեցին երեք երկրների` Իրանի, Վրաստանի ու Իտալիայի պատվիրակությունները, րոնց հետ մեր երկիրը որոշակի առեւտրատնտեսական ու քաղաքական հարաբերություններ ունի: Յուրաքանչյուր երկրի պատվիրակությունն իր շահերն է հետապնդում, Հայաստանը` իր: Հայ-իրանական հարաբերություններում հանրապետության ամենագլխավոր առաջնահերթություններից մեկը Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունն է: Այդ մասին, ընդունելով Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանն այժմ իշխանափոխության համար ներքին ռեսուրսներ չունի

30 հունվարի 2010 - 14:06 AMT  02:30 GMT
Ներքաղաքական կյանքը մտավ իր բնականոն հունի մեջ, եւ անցած շաբաթը Հայաստանում նշանավորվեց հարեւան երկրների մի շարք բարձրաստիճան հյուրերի այցերով: Երեւան ժամանեցին Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթակին, Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Շաբաթը նվիրված էր նաեւ Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ քաղաքական ուժերի եւ փորձագետների մեկնաբանություններին:
---