Տրետյակովի պատկերասրահում բացվում է Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը

24 փետրվարի 2010 - 11:49 AMT  08:04 GMT
Փետրվարի 26-ին Տրետյակովի պետական պատկերասրահում տեղի կունենա Մարտիրոս Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը
Արոնյանն ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի հետ

Արոնյանն ոչ ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի հետ

24 փետրվարի 2010 - 11:40 AMT  08:04 GMT
Մինչ շախմատի Լինարեսի մրցաշարի ավարտը մեկ տուր է մնացել

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած զինվորների ձերբակալությունների կապակցությամբ

24 փետրվարի 2010 - 11:13 AMT  08:04 GMT
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Անկարայում թուրքական բանակի պետական շտաբում տեղի ունեցավ ռազմական ղեկավարության արտակարգ նիստ

Ի՞նչ է սպասվում տարածաշրջանին Թուրքիայում հնարավոր ռազմական հեղաշրջման դեպքում

23 փետրվարի 2010 - 16:33 AMT  08:04 GMT
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների սրումը գնալով աճում է, եւ Իսրայելի համար ամենատհաճն այն է, որ նա ոչինչ չի կարող անել: Դավոսի տխրահռչակ պատմությունից հետո տարուց ավել է անցել, սակայն Անկարան այդպես էլ չի կարողանում «ներել» Երուսաղեմին «Ձուլած արճիճ» օպերացիայի համար: Դժվար թե Էրդողանի կառավարությունն այդքան մտահոգված է Գազայում կատարված «հումանիտար աղետով». Մեծ խաղում բոլոր այդ բարության դրսեւորումները ոչ մի նշանակություն չունեն, եթե չեն ծառայում որոշակի նպատակների:

Վրաստանի այն քաղաքացին, որ շներ էր բազմացնում Թբիլիսիի Սբ Նշան եկեղեցու տարածքում, անպատիժ է մնացել

22 փետրվարի 2010 - 17:47 AMT  08:04 GMT
18-րդ դարում`1701 թ. Սբ Նշան եկեղեցին կառուցել են Ամիր Բեյբությանը եւ նրա որդին`Ասլամազը: Թբիլիսիում կառուցված հայկական Սբ Նշան եկեղեցու տարածքում Վրաստանի բնակիչ մի կին, որի ազգությունը պարզել հնարավոր չեղավ, շներ է բազմացնում: Այս մասին ստացած լուրը, մեղմ ասած, բողոքի ալիք բարձրացրեց: Ավելորդ է խոսել վրացական իշխանությունների անտարբերության մասին` հատկապես հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման հարցում, որոնք համարվում են համաշխարհային մշակութային ժառանգություն: Սակայն, զարմանալիորեն երկրի իշխանությունների անտարբերությունն ուներ տրամաբանական բացատրություն` 2002 թ. նոյեմբերի 20-ի գիշերը լույս ժամը 3-ին Սբ Նշան եկեղեցում տեղի է ունեցել հրդեհ, որը հրո ճարակ էր դարձրել եկեղեցու ողջ հավաքածուն եւ հարուստ գրադարանը, եւ որի արդյունքում առաջացել էր 50 սմ մոխրակույտ:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Աշխարհի գավաթի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալներ

22 փետրվարի 2010 - 16:40 AMT  08:04 GMT
Հունահռոմեական ըմբշամարտ. հունվարի 13-14-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթը: Երրորդ տեղի համար հայ մարտիկները պայքարում էին Ռուսաստանի հավաքականի հետ եւ հաղթանակ տարան 4:3 հաշվով: Այդ առճակատման մեջ ամեն ինչ որոշվեց 7-դ մենամարտում, որտեղ հանդիպեցին 120 կգ ք/կ-ի ըմբշամարտիկներ Յուրի Պատրիկեեւը (Հայաստան) եւ Ալեքսանդր Անյուշինը (Ռուսաստան): Պատրիկեեւը մենամարտը սկսեց շատ վստահ եւ հաղթեց, Հայաստանի հավաքականին բերելով գավաթ 3-դ տեղի համար: Աշխարհի գավաթում դա Հայաստանի հավաքականի 3-դ հաղթանակն էր: Խմբային փուլում հայ ըմբշամարտիկները հաղթեցին Սկանդինավիայի եւ Կուբայի հավաքականներին 7:0 հաշվով:

Հայաստանում 2010 թվականը սկսվում է տնտեսական աճից եւ հիփոթեքային վարկավորման ակտիվացումից

20 փետրվարի 2010 - 17:09 AMT  08:04 GMT
Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եւ դրանք լավատեսություն են ներշնչում: Հայաստանի ՆՀԱ ծավալը 2010թ. հունվարին աճել է 2,4%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, ՆՀԱ ծավալը կազմել է 149,5 մլրդ դրամ: 2010 թվականի հունվարին Հայաստանում գնաճն արձանագրվել է 7% մակարդակում` ի համեմատ 2009 թվականի նույն շրջանի:

Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Բաքվին Լեռնային Ղարաբաղի բռնազավթված տարածքների մասին

20 փետրվարի 2010 - 17:06 AMT  08:04 GMT
Նախորդ շաբաթը սկսվել էր Հայաստանի ամենատարբեր քաղաքային ուժերի մամլո ասուլիսներից: Ինչպես միշտ առավել ակտիվ էին ՀՀԿ-ն, «Ժառանգության», Դաշնակցության ներկայացուցիչները: Հայաստանի քաղաքական կյանքին միացավ նաեւ Հայ ազգային կոնգրեսը, որը մինչ օրս նախընտրում էր աշխատել գրասենյակներում:

Մի քանի տարի հետո «ART-EXPO» ցուցահանդեսը կարող է անցկացվել Հայաստանից դուրս

18 փետրվարի 2010 - 17:17 AMT  08:04 GMT
Անցած շաբաթ Երեւանում անցկացվեց «ART-EXPO» երկրորդ մշակութային ցուցահանդեսը: Այն յուրօրինակ հաշվետվություն էր ավելի քան 50 հայկական մշակութային կազմակերպությունների 2009 թ-ում կատարված աշխատանքի մասին: Ցուցահանդեսի կազմակերպիչները, մասնավորապես ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշել էին առաջին եւ երկրորդ ցուցահանդեսների միջեւ եղած տարբերությունը. «Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցել էր 20 կազմակերպություն, իսկ այս տարի նրանց թիվը հասել է 50-ի: Ես հույս ունեմ, որ մի քանի տարի հետո մենք կկարողանանք այդ ցուցահանդեսն անցկացնել արտասահմանում, ինչը մեզ համար մեծ նվաճում կլինի»:

Շարժական կապի շուկան Հայաստանում հագեցման շեմին է

18 փետրվարի 2010 - 17:14 AMT  08:04 GMT
Բջջային կապի ծառայությունների հայաստանյան շուկան 2009 թվականի վերջին ընդհուպ մոտեցավ հագեցման շեմին՝ երկրի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը մեկ կամ երկու բջջային հեռախոսահամար ունի։ 3.2 միլիոն բնակիչ ունեցող հայաստանյան շուկայում տարեվերջյան տվյալներով ավելի քան 2,5 միլիոն բջջային բաժանորդ կար։
---