Հայ բռնցքամարտիկները եւ ըմբշամարտիկները միջազգային մրցաշարերից վերադարձել են 6 մեդալով

28 փետրվարի 2010 - 15:56 AMT  15:11 GMT
Ազատ ոճի ըմբշամարտ. փետրվարի 19-ին ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Թախտի գավաթը», որը տեղի էր ունեցել Իրանի Իսպահան քաղաքում: Հայ ըմբշամարտիկներից արծաթե մեդալներ նվաճեցին Միհրան Ջուբարյանը (ք/կ 55) եւ Ռուսլան Բասիեւը (ք/կ 120), իսկ բրոնզե

Հայաստանի բժիշկները ստիպված են ոչ միայն պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ, այլեւ գտնել դրանց բուժման միջոցն

28 փետրվարի 2010 - 15:52 AMT  15:11 GMT
Փետրվարի 15-ը մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչ-ինչ, բայց պայքարելու բան այս բնագավառում կա : Ամեն տարի Հայաստանում գրանցվում են քաղցկեղային հիվանդությունների 7000 նոր դեպքեր, որոնցից 100-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ է նկատվում: Այս թվերը սարսափեցնող են, թեեւ դրանք համաշխարհային ցուցանիշներից չեն տարբերվում: Քաղցկեղը դաժան հիվանդություն է, այն հաճախ այլ հիվանդության է նմանվում: Մեծ մասամբ անցնում է գաղտնի շրջան, այդ պատճառով էլ դժվար է լինում նախնական վիճակում այն նկատել:

Նախորդ շաբաթ Հայաստանում կրքեր էին բորբոքվել Եվրատեսիլի շուրջ

27 փետրվարի 2010 - 16:01 AMT  15:11 GMT
Հայ պրոֆեսիոնալ երաժիշտներից շատերը շարունակում են պնդել, որ անտեղի է նման լուրջ վերաբերմունքը Եվրատեսիլի հանդեպ, եւ կոչ են անում հանգիստ վերաբերվել Ադրբեջանի եւ Թուրքիայի այն հայտարարություններին, թե հայերը հերթական անգամ ջանում են յուրացնել նրանց մշակութային ժառանգությունը:

Հայաստանում 2010 թվականը սկսվում է տնտեսական աճից եւ հիփոթեքային վարկավորման ակտիվացումից

20 փետրվարի 2010 - 17:09 AMT  15:11 GMT
Այս շաբաթ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, եւ դրանք լավատեսություն են ներշնչում: Հայաստանի ՆՀԱ ծավալը 2010թ. հունվարին աճել է 2,4%-ով` համեմատած 2009 թվականի նույն շրջանի հետ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, ՆՀԱ ծավալը կազմել է 149,5 մլրդ դրամ: 2010 թվականի հունվարին Հայաստանում գնաճն արձանագրվել է 7% մակարդակում` ի համեմատ 2009 թվականի նույն շրջանի:

Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է Բաքվին Լեռնային Ղարաբաղի բռնազավթված տարածքների մասին

20 փետրվարի 2010 - 17:06 AMT  15:11 GMT
Նախորդ շաբաթը սկսվել էր Հայաստանի ամենատարբեր քաղաքային ուժերի մամլո ասուլիսներից: Ինչպես միշտ առավել ակտիվ էին ՀՀԿ-ն, «Ժառանգության», Դաշնակցության ներկայացուցիչները: Հայաստանի քաղաքական կյանքին միացավ նաեւ Հայ ազգային կոնգրեսը, որը մինչ օրս նախընտրում էր աշխատել գրասենյակներում:

Շարժական կապի շուկան Հայաստանում հագեցման շեմին է

18 փետրվարի 2010 - 17:14 AMT  15:11 GMT
Բջջային կապի ծառայությունների հայաստանյան շուկան 2009 թվականի վերջին ընդհուպ մոտեցավ հագեցման շեմին՝ երկրի չափահաս բնակչության ճնշող մեծամասնությունը մեկ կամ երկու բջջային հեռախոսահամար ունի։ 3.2 միլիոն բնակիչ ունեցող հայաստանյան շուկայում տարեվերջյան տվյալներով ավելի քան 2,5 միլիոն բջջային բաժանորդ կար։
---