Ցեղասպանությունը սերունդների վրա թողնում է իր խարանը եւ բարդույթներ է առաջացնում

31 մարտի 2010 - 13:14 AMT  23:12 GMT
Հովհաննես Սահակյանը. Չգիտեմ ինչն է դրդել Ադրբեջանի իշխանություններին հորինել «ադրբեջանիցների ցեղասպանությունը», երեւի թե հայերից հետ չմնալու մոլուցքը
Սոցիալական հարցերը կառավարության եւ երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են

Սոցիալական հարցերը կառավարության եւ երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում են

31 մարտի 2010 - 13:01 AMT  23:12 GMT
Տիգրան Դավթյան. Կարեւորը` մենք կարողացանք արագ եւ ադեկվատ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին սպասվող գնաճի ճնշումների պայմաններում

Մարտին արձանագրված անձի առեւանգման 16 դեպքերն եղել են ի նպաստ Հայաստանում դեմոգրաֆիկ աճի

31 մարտի 2010 - 12:39 AMT  23:12 GMT
Անձի առեւանգման՝ «աղջիկ փախցնելու» 16 դեպքերն ավարտվել են ամուսնությամբ
ՀԱԿ. Արդարադատության նախարարությունը հերքում է մարտիմեկյան գործերով թույլ տված ապօրինություններն ու սխալները

ՀԱԿ. Արդարադատության նախարարությունը հերքում է մարտիմեկյան գործերով թույլ տված ապօրինություններն ու սխալները

31 մարտի 2010 - 12:38 AMT  23:12 GMT
Հայաստանի արդարադատության նախարարությունը եւ վճռաբեկ դատարանն առարկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի մարտիմեկյան գործերով վերջերս հրապարակած զեկույցին

ԱԶԿ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը «դեռ ողջ է»

31 մարտի 2010 - 12:06 AMT  23:12 GMT
«Որոշ երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը կարող է թուլացնել հարաբերությունները բարելավելու կամքը»,-գտնում է Սուաթ Կինիկօղլուն
Ադրբեջանական կողմն անընդհատ խափանում է ԵԱՀԿ դիտարկումները

Ադրբեջանական կողմն անընդհատ խափանում է ԵԱՀԿ դիտարկումները

31 մարտի 2010 - 11:15 AMT  23:12 GMT
Արմեն Ղուլարյան. Վերջերս ադրբեջանական կողմը կրակ է արձակում հայկական տարածքի վրա խոշոր տրամաչափի զենքից

Կազմվել է EURO-2012 ընտրական մրցումներին մասնակցելու Հայաստանի հավաքականի խաղացանկի օրացույցը

29 մարտի 2010 - 12:28 AMT  23:12 GMT
Ֆուտբոլ. ՈւԵՖԱ-ում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ֆուտբոլի եվրոպական միության 53 անդամների ներկայացուցիչները, կազմվել է EURO-2012 ընտրական մրցաշարի չորս խմբերի խաղացանկը. «B» խումբ` Հայաստան, Ռուսաստան, Սլովակիա, Մակեդոնիա, Իռլանդիա եւ Անդորա: «F» խումբ` Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Lատվիա, Վրաստան, Մալթա: «G» խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա եւ «H» խումբ` Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա:

Մարինե Հակոբյան. Ճիշտ վերաբերմունքով կարող ենք փոխել մարդկանց ճակատագրերը

29 մարտի 2010 - 12:08 AMT  23:12 GMT
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը, որ ընդունվել է 1993 թվականի ապրիլի 14-ին, սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների իրավական, տնտեսական ու կազամակերպական պաշտպանվածության դրույթներն ու հաշմանդամներին մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ եւ հնարավորություններ տրամադրելուն ուղղված պետական քաղաքականության հիմնական սկզբունքները։

Հայաստանի տնտեսության դոլարիզացիան շարունակվում է

27 մարտի 2010 - 10:21 AMT  23:12 GMT
Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Եվ իրոք, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի վերահսկումն է, որի պատճառը, մասնավորապես, էներգակիրների մոտալուտ բարձրացումն է (ապրիլի 1-ից բարձրանում է գազի գինը), իսկ ամռանը ակնկալվում է ջրամատակարարման գնի բարձրացում: Տեղական փորձագետների կանխատեսումներն այս հարցում անմխիթարական են` 10 տոկոս աճ, այն ցուցանիշի համեմատ, որն ամրագրված է պետբյուջեում` 4+/-1,5%:

Շաբաթվա թեման Հայաստանի նախագահի այցն էր Սիրիա

27 մարտի 2010 - 10:17 AMT  23:12 GMT
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:
---