6 ապրիլի 2010 - 12:08 AMT  22:21 GMT Երկամարտում Սմբատ Մարգարյանը բարձրացրել է 255 կգ, և Հայաստանի ծանրամարտի հավաքականին բերել է առաջին երկու մեդալները 6 ապրիլի 2010 - 12:06 AMT  22:21 GMT Վարորդը փորձել է անմիջապես տեղափոխել հիվանդանոց, սակայն հիվանդանոցի ճանապարհին Գայանեն մահացել է  5 ապրիլի 2010 - 16:10 AMT  22:21 GMT Ընդլայնված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունքը, որը ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԲ կողմից 2009-ին կիրառվում էր որպես ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու միջոց, այն էր, որ մի կողմից իշխանություններին հաջողվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճ գրանցել, մյուս կողմից առաջացավ նոր, բավական լուրջ խնդիր` պայքար գնաճի դեմ:  2 ապրիլի 2010 - 16:45 AMT  22:21 GMT Շնորհիվ «Save the children» (Փրկենք երեխաներին) հասարակական կազմակերպության Ստեփանակերտում նորակառույց դպրոցների թիվը ավելացավ եւս մեկով: Մատրի 31- ին Արցախի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, «Save the children» կազմակերպության Միջին Արեւելքի եւ Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Թորասը եւ այլք:  2 ապրիլի 2010 - 16:43 AMT  22:21 GMT Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ի գրեթե ցանկացած միջամտություն տարածաշրջանային հակամարտությանը, լավագույն դեպքում անհաջողության է մատնվում: Դա սկսվեց դեռեւս նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի օրոք, որը «ժողովրդավարություն» էր կառուցում Իրաքում եւ Աֆղանստանում: Ճիշտ է, Իրանում նա դա անել չհասցրեց, եւ փառք Աստծո: Սակայն այդ նորօրյա պատերազմները, որտեղ չեն կարող լինել հաղթողներ եւ պարտվողներ, քանի որ կանոնավոր բանակը չի կռվում, այլ իսկական պարտիզանական շարժում է ծավալվել, որտեղ ԱՄՆ-ն դատապարտված է պարտության: Այդպես էր Վիետնամում, այդպես էր, երբ ԽՍՀՄ-ը կռվում էր Աֆղանստանում, այդպես է նաեւ այժմ:  1 ապրիլի 2010 - 11:24 AMT  22:21 GMT Հայաստան էր այցելել համաշխարհային ռոքի լեգենդ, Deed Purple խմբի առաջնորդ Յան Գիլանը: «Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է: Դա ոչ մի կերպ կապված չէ կրոնի հետ: Եթե ես ծնված լինեի Մեքքայում, ապա, համոզված եմ, կաթոլիկ չէի դառնա: Ուղղակի դուք` հայերդ, ինձ դուր եք գալիս»,- ասել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանը (Deep Purple) մարտի 27-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Յան Գիլանի համերգների ողջ հասույթն ուղղվելու է Գյումրի քաղաքի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:  29 մարտի 2010 - 12:28 AMT  22:21 GMT Ֆուտբոլ. ՈւԵՖԱ-ում տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին ֆուտբոլի եվրոպական միության 53 անդամների ներկայացուցիչները, կազմվել է EURO-2012 ընտրական մրցաշարի չորս խմբերի խաղացանկը. «B» խումբ` Հայաստան, Ռուսաստան, Սլովակիա, Մակեդոնիա, Իռլանդիա եւ Անդորա: «F» խումբ` Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Lատվիա, Վրաստան, Մալթա: «G» խումբ` Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա եւ «H» խումբ` Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա:  27 մարտի 2010 - 10:17 AMT  22:21 GMT Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:  25 մարտի 2010 - 12:31 AMT  22:21 GMT Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները: |