Շաբաթվա թեմա. Հայոց ցեղասպանություն և հայ-թուրքական գործընթաց

24 ապրիլի 2010 - 16:54 AMT  12:55 GMT
Հայաստանի քաղաքական շաբաթը բավականին ակտիվ էր, և համարյա բոլոր իրադարձությունները զարգացել են հայ-թուրքական մերձեցման և Հայոց ցեղասպանության շուրջ: Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանն այլևս կարիք չունի որևէ մեկին ապացուցելու Ցեղասպանության փաստը, և երկիրն արդեն պետք է բարձրացնի Թուրքիայի պատասխանատվության և փոխհատուցման հարցը: Հայոց ցեղասպանության ԱՄՆ ճանաչման մասին խոսելով, Մանուկյանն ասել է, որ ԱՄՆ-ն դեռևս 1975 թվին է ընդունել Հայոց ցեղասպանությունը`հիշեցնելով ԱՄՆ Կոնգրեսի 1975 թ. ապրիլի 9-ի որոշումը:

Տնտեսության վերականգնումը պետք է ուղեկցվի նոր աշխատատեղերի ստեղծմամբ

24 ապրիլի 2010 - 13:32 AMT  12:55 GMT
Աշխարհի շատ երկրների հետ մեկտեղ Հայաստանը ևս ամփոփում է առաջին եռամսյակի արդյունքները, ինչպես նաև բացահայոտւմ է իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետությունը: Միջազգային ֆինանսական կառույցների մասնագետները գտնում են, որ համաշխարհային տնտեսության աճն ավելի արագ է ընթանում, քան ակնկալվում էր: Մասնավորապես, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի World Economic Outlook (WEO) զեկույցի, համաշխարհային տնտեսությունների վերականգնումը տարբեր տեմպերով է ընթանում` դանդաղ, զարգացած տնտեսությամբ շատ երկրներում, և վստահ` ձևավորվող շուկայով ու զարգացող երկրների մեծ մասում: Այժմ ակնկալվում է, որ համաշխարհային աճը կկազմի շուրջ 4 տոկոս:
“Կյանքիս քսան տարին քեզ եմ թողնում…”

“Կյանքիս քսան տարին քեզ եմ թողնում…”

24 ապրիլի 2010 - 12:33 AMT  12:55 GMT
Ամենասովորական այս լուսանկարը, որ նկարվել է 1926 թվականին Երեւանում, պատմում է հայ ժողովրդի մի քանի սերնդի ու մի ընտանիքի անսովոր կյանքի մասին: Լուսանկարի կենտրոնում Արամ Մանուկյանն է, նրանից ձախ` Հայկանուշը, աջ` Մարիամն ու նրանց երկու դուստրերը` Արշալույսն ու Մայրանուշը, Սիրանուշի լույս աշխարհ գալուն դեռ երեք տարի կար:

Ուղիղ մեկ տարի առաջ սկսված հայ-թուրքական գործընթացն ավարտվե՞ց

23 ապրիլի 2010 - 19:37 AMT  12:55 GMT
Ուղիղ մեկ տարի առաջ սկսված հայ-թուրքական գործընթացն ավարտվեց, կամ, Հայաստանի նախագահի խոսքերով ասած, առկախվեց: Սակայն, բանը ոչ թե ձևակերպումների, այլ էության մեջ է: Այժմյան իրողությունն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, և դրա համար կան մի քանի պատճառներ: Մի կողմ թողնենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դա երկու երկրների միջև հավերժական փորձաքար է:

Հայաստանի հավաքականն արծաթե մեդալներ նվաճեց 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի Աշխարհի առաջնությունում

23 ապրիլի 2010 - 17:45 AMT  12:55 GMT
Հոկեյ. Ապրիլի 14-18-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության վերջին խաղերը: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Հյուսիսային Կորեայի, ՀԱՀ և Մոնղոլիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը 3 հանդիպումներում հաղթանակ տարավ և պարտություն կրեց միայն եզրափակչում` հյուսիսկորեացիներից: Նրանց հետ առաջին խաղում հայ հոկեիստները կարողացել էին տանել շատ դժվար հաղթանակ` 7:6 հաշվով: Բայց եզրափակչում ավելի ուժեղ էր Հյուսիսային Կորեայի հավաքականը և հաղթեց 5:2 հաշվով: Վերջինս նվաճեց ոսկե մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականը` արծաթե:

2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ

22 ապրիլի 2010 - 15:42 AMT  12:55 GMT
2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ: Համենայնդեպս, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Գևորգ Գևորգյանը վստահ է դրանում. "Ընթացիկ տարվա մայիսի 12-23-ը Կաննի կինոփառատոնում և կինոտոնավաճառում Հայաստանը կներկայացնենք բարձր մակարդակով և առանց կազմակերպչական թերությունների: Կինոթատրոններն արդեն վարձվել են հայկական ֆիլմերի ցուցադրության համար, որոնց ընդհանուր թիվը 35-ն է: Բացի դրանից, մինչև տարեվերջ ցուցադրության համար պատրաստ կլինեն հայ ռեժիսորների 7 լիամետրաժ ֆիլմեր: Ֆիլմերի նկարահանմամբ զբաղված են 6 երիտասարդ ռեժիսորներ, որոնք նոր ոճ և որակ կներմուծեն կինո":

2010 թվականին Հայաստանում Ինտերնետի գները կրկին կարող են նվազել

22 ապրիլի 2010 - 15:33 AMT  12:55 GMT
Ինտերնետի գները կարող են նվազել 2010 թվականին: Այդ մասին, ապրիլի 14-ին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հոբելյանական համագումարում: Նա խոստացավ, որ կառավարությունը կնպաստի առկա խնդիրների լուծմանը: Մասնավորապես, վարչապետն անդրադարձավ երկակի նշանակության ապրանքների օրենսդրական դաշտի կարգավորման խնդրին` “Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության մասին” օրենքին, որի ուղղումներն օրերս ընդունել է ՀՀ ԱԺ-ն` առաջացնելով UITE-ի մտահոգությունը: Ըստ Տ.Սարգսյանի, նմանատիպ խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, եւ համատեղ քննարկումների շնորհիվ կգտնվեն այնպիսի լուծումներ, որ նման ռեժիմները, որոնք վերաբերում են անվտանգությանը, չխոչընդոտեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը:
---