Ալբերտ Ոսկանյան. Ադրբեջանը չի կարողանա լուծել Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով19 ապրիլի 2010 Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լարված է մնում, անկախ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերից, որոնք ուղղված են ինչպես ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ողջ Կովկասի տարածաշրջանում խախուտ խաղաղության ապահովմանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առկախ է մնացել, իսկ Ղարաբաղում նոր պատերազմի հավանականությունը, ըստ Ադրբեջանի նախագահի արտահայտությունների, աճում է: Ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.net-ին է պատմել խաղաղապահ, ԼՂՀ “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն” իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպության առաջին տնօրեն և Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման, գերիների փոխանակման միջազգային աշխատանքային խմբի համակարգող Ալբերտ Ոսկանյանը: Հայկ Միրզոյան. Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել արդյունաբերական ոլորտի պոտենցիալի ուսումնասիրությանը15 ապրիլի 2010 2010-ի հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հայեցակարգը, որի գլխավոր նպատակներից է բարենպաստ միջավայրի ստեղծումը, որը կնպաստի Հայաստանի զարգացմանը` որպես ինդուստրիալ ուղղվածություն ունեցող պետություն, ՀՆԱ կազմում արդյունաբերության բաժինը մեծացնելու միջոցով: Այն մասին, որ այս հայեցակարգը մեծ գործընթացի սկիզբ է, PanARMENIAN.Net-ի թղթկցի հետ հարցազրույցում պատմել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Ռուբեն Թոփչյան. Հայկական բուհերի ռեկտորները պատրաստ են բարեփոխումների, սակայն զգուշություն են ցուցաբերում 8 ապրիլի 2010 Պրոֆեսիոնալ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված` Հայաստանի կառավարությունը 2009-ին որոշեց այդ ոլորտը կարգավորող հատուկ մարմին ստեղծել: “Պրոֆեսիոնալ կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամը դարձավ այդպիսի մարմին և իրականացնում է այդ գործառույթը: Հիմնադրամի գործունեության և ձեռքբերումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է հիմնադրամի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Թոփչյանը: ![]() Հենրիկ Մխիթարյան. Ես չէի ցանկանում բարձր դասի ակումբ անցնել եւ նստել պահեստայինների նստարանին 2 ապրիլի 2010 Երեւանյան «Փյունիկ» ակումբի սան Հենրիկ Մխիթարյանը 2009 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Բացի դրանից, Մխիթարյանը «Մետալուրգի» երկրպագուների հարցումներով բազմիցս ճանաչվել է ակումբի լավագույն մարզիկ: PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում Հենրիկ Մխիթարյանը պատմեց իր ակումբի ծրագրերի, Եվրո-2012 նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի հնարավորությունների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչում է հայկական եւ ուկրաինական ֆուտբոլի տարբերությունը: Իգոր Կլիմկո. «Մրցակցությունն ստիպում է հավաքել, կենտրոնացնել բոլոր ռեսուրսները` լավագույն արդյունքների հասնելու համար»29 մարտի 2010 2009 թ. նշանավորվեց բջջային կապի երրորդ օպերատորի, մեծածախ ինտերնետի երրորդ պրովայդերի եւ հաստատագրված հեռախոսային կապի այլընտրանքային օպերատորների մուտքով հայկական շուկա: «ԱրմենՏել» (Beeline) հեռահաղորդակցության առաջատար ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում պատմել է կապի ծառայության շուկայում ընթացող սուր մրցակցային պայմաններում ընկերության զարգացման մասին: Հրանուշ Հակոբյան. Հայի տունը Հայաստանն է 5 նոյեմբերի 2009 Երկար ժամանակ Սփյուռքը Հայաստանի համար, նրա ներկայացուցիչներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «կթու կով» էր եւ ոչ ոք լրջորեն չէր զբաղվում Սփյուռքի հարցերով, Հայրենիքի հետ կապերի հաստատմամբ ու վերականգնմամբ: Մեկ տարի առաջ վերջապես ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այն մասին, ինչ է հաջողվել անել անցած տարում եւ ապագայի ծարգրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Էդուարդ Նազարով. Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին31 հոկտեմբերի 2009 Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ : | Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Գրիգորի Յոլյան. Արդեն 21,000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է |